ՌԴ-ն ու Ադրբեջանը փոխզիջումային լուծում են փնտրում Բաքվի «Ռուսական տան» գործունեության հետ կապված

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մոսկվան և Բաքուն փոխզիջում են փնտրում Ադրբեջանում «Ռուսական տան» հետ կապված, բոլորը կառուցողական են տրամադրված և լավատես են, որ աշխատանքը կվերականգնվի։ Այս մասին հայտարարել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Եվգենի Պրիմակովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք շարունակում ենք ադրբեջանական կողմի հետ փոխզիջում փնտրել։ Ե՛վ ադրբեջանական կողմը, և՛ մենք կառուցողական ենք տրամադրված ու բավականին լավատեսորեն, որ մենք, ամեն դեպքում, կգտնենք փոխզիջում և լայնածվալ աշխատանքները կվերականգնվեն»,- ասել է Պրիմակովը։

Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը նախկինում քննարկել են «Ռուսական տան» գրանցման ձևաչափը՝ որպես իրավաբանական անձ կամ ՀԿ։

««Ռուսական տունը» Բաքվում երկար տարիներ հաջողությամբ աշխատել է՝ կատարելով բոլոր անհրաժեշտ պարտավորությունները, այդ թվում՝ իրավաբանական։ Այնուամենայնիվ, 1997 թվականի տեղեկատվական և մշակութային կենտրոնների գործունեության մասին միջկառավարական համաձայնագրում հստակ նշված է, որ այս կենտրոնը պետք է գրանցվի որպես իրավաբանական անձ Ադրբեջանում»,- նշել է Պրիմակովը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները, ՌԴ-ի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին, փակել են Բաքվի «Ռուսական տունը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի