ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է ուրանի պաշարները փոխանցել Ռուսաստանին. The Guardian

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ն առաջարկում է Իրանին իր բարձր հարստացված ուրանի պաշարները փոխանցել երրորդ երկրի, ինչպիսին  Ռուսաստանն է, գրում է   The Guardian-ը՝ ընդգծելով, որ Իրանն, ըստ ամենայնի, կընդդիմանա այս առաջարկին։

Հարցը, որը համարվում է ապագա համաձայնագրի հիմնական խոչընդոտներից մեկը, բարձրացվել է Օմանի Մասկատ քաղաքում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի միջև կայացած նախնական անուղղակի բանակցությունների ժամանակ։

Իրանը պնդում է, որ վերջին չորս տարիների ընթացքում կուտակված պաշարները պետք է մնան Իրանում՝ ՄԱԿ-ի Միջազգային ատոմային էներգիայի գործակալության խիստ հսկողության ներքո:

Թեհրանը սա դիտարկում է որպես նախազգուշական միջոց կամ ապահովագրության մի ձև այն դեպքում, եթե ԱՄՆ ապագա վարչակազմը դուրս գա համաձայնագրից, ինչպես Դոնալդ Թրամփը դա արեց 2018 թվականին, երբ մերժեց Բարաք Օբամայի միջնորդությամբ կնքված 2015 թվականի համաձայնագիրը։ Թեհրանը պնդում է, որ եթե պաշարները Իրանից դուրս գան, և ԱՄՆ-ն դուրս գա գործարքից, ապա ստիպված կլինի զրոյից սկսել ուրանի հարստացումը։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին համաձայնել է բանակցությունների հաջորդ փուլը հյուրընկալել շաբաթ օրը Հռոմում։

Այսօր, սակայն, Իրանի ԱԳՆ հայտնել էր, որ հանդիպումը կկայանա կրկին Օմանում ապրիլի 19-ին։

Լրատվամիջոցը գրում է, որ Իրանը բանակցություններ է վարում ոչ միայն հետագա պատժամիջոցների, այլև ԱՄՆ-ի կողմից իր միջուկային օբյեկտների վրա հնարավոր ռազմական հարձակման սպառնալիքի ներքո։ Իրանական տնտեսության անկման պայմաններում Թեհրանը ցանկանում է ներգրավել ուղղակի ներդրումներ՝ շրջանցելով ԱՄՆ պատժամիջոցները։

Հիշեցնենք, որ բանակցությունների առաջին փուը ԱՄՆ-ի ու Իրանի միջև տեղի էին ունեցել ապրիլի 12-ին։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի