Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Օմանում ապրիլի 19-ին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել  է, որ միջուկային խնդրի շուրջ Թեհրան-Վաշինգտոն անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Օմանում, գրում է իրանական Mehr գործակալությունը։

Ամերիկյան Axios-ն ավելի վաղ հայտնել  էր, որ կողմերի հաջորդ բանակցությունները տեղի կունենան Հռոմում ապրիլի 19-ին։

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ այն տեղի կունենա մայրաքաղաք Մասկատում՝ շաբաթ օրը ապրիլի 19-ին։ Հերքելով հանդիպման վայրի փոփոխության վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները՝ Բաղային նշել է, որ դիվանագիտական ​​խորհրդակցություններից հետո համաձայնություն է ձեռք բերվել, որ Օմանը կմնա Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների առաջիկա փուլի հյուրընկալողը։

Բանակցությունների առաջին փուլի ընթացքում, որը նույնպես տեղի էր ունեցել Մասկատում, Օմանի արտաքին գործերի նախարարությունը կարևոր միջնորդական դեր է խաղացել՝ փոխանցելով ուղերձները իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև։

Հիշեցնենք, որ առաջին փուլի բանակցությունները տեղի էին ունեցել ապրիլի 12-ին։ Իրանական կողմից բանակցել արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյանից՝ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի