«Փաստորեն արձանագրում ենք, որ ՀՀԿ գործադիր մարմնում են որոշում՝ ինչ անեն ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն»․ իրավապաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.02.2026 | 11:50
Գարեգին Բ-ին առաջադրված մեղադրանքը կապված է եպիսկոպոսաց առաջիկա ժողովի հետ. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 11:41
Հայկական ընկերությունները ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացել․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 11:33
Բելգորոդը հրթիռային հարձակման է ենթարկվել․ զգալի վնաս է հասցել էներգետիկ ենթակառուցվածքներին
16.02.2026 | 11:31
Հոկեյի Հայաստանի հավաքականը կխաղա Չեխիայի թիմի դեմ
16.02.2026 | 11:24
Պապիկյանը նախընտրական շրջանում հակառակորդի համար ամեն ինչ ցուցադրում է. Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 11:17
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
16.02.2026 | 11:03
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
16.02.2026 | 11:03
Ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով. ՈՒՂԻՂ
16.02.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
16.02.2026 | 10:57
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարել են որպես ՍԴ դատավոր 
16.02.2026 | 10:52
4 օր առաջ եմ ասել, ինչի նոր հիշեցիք, որ պիտի արվի. Ավինյանը` Շիրակի փողոցի փոսերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 10:52
Իրանը պատրաստ է միջուկային փոխզիջման, եթե ԱՄՆ պատժամիջոցները չեղարկվեն. Արաղչին ժամանել է Ժնև՝ բանակցությունների
16.02.2026 | 10:44
Ավազի մաքրման աշխատանքներն ի՞նչ ընթացքի մեջ են. Ավինյանը` Կատվալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 10:32
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
16.02.2026 | 10:21
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Բոլորը

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Factor.am-ի հետ զրույցում, բացահատելով ՀՀԿ-ի հնարավոր նպատակը, ասում է, որ նախկին իշխանությունը ուզում է ԱԺ-ն իր ձեռքում պահել մինչև մայիս, որովհետև մեկ տարի անց խորհրդարանը հնարավորություն է ստանում վարչապետին անվստահություն հայտնել և այլ վարչապետ ընտրել։

Ըստ Սաքունցի՝ ուշագրավ է նաև փաստը, որ ԱԺ կանոնակարգ օրենքում ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի նախաձեռնած փոփոխությունը ի հայտ եկավ ՀՀԿ ԳՄ նիստից հետո։ «Փաստորեն արձանագրում ենք, որ ՀՀԿ գործադիր մարմնում են որոշում՝ ինչ անեն ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, որովհետև ոչ ՀՅԴ-ն, ոչ ԲՀԿ-ն նիստ չեն անցկացրել նման քվեարկությունից առաջ, բայց նմանատիպ վարքագիծը խոսում է այն մասին, որ սինխրոնացված և համաձայնեցված են նման գործողությունները»,- նկատեց իրավապաշտպանը։

Ըստ Սաքունցի՝ Փաշինյանը շարունակում է ունենալ ժողովրդի անվերապահ վստահությունը, քանի որ չնայած Փաշինյանի ու նրա թիմի դեմ իրականացված հակաքարոզին, 20-30 րոպեի ընթացքում այդքան մարդ հավաքվեց Նիկոլ Փաշինյանի կոչով։ «Եթե ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն առաջադրեն վարչապետի թեկնածու և փորձեն ընտրել նրան, այդ սցենարը կարող է ձախողել միայն այդ 2 շաբաթվա ընթացքում քաղաքացիական անհնազանդության ոչ բռնի, բացարձակապես խաղաղ անհնազանդության ցույցերի միջոցով»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ չի կարողանում հասկանալ՝ խորհրդարանական մեծամասնությունը ինչի՞ վրա է հույսը դրել, քանի որ «բացի իրավական ֆորմալ որոշումից, այլ ռեսուրս նախկին իշխանությունը չունի, չի կարող Մարտի 1-ի պես ուժային մեթոդներ կիրառել ժողովրդի դեմ, իսկ խորհրդարանի ընդունած «իրավական որոշումն էլ չի ունենա բովանդակություն»։

«Նրանք չգիտակցեցին, որ արդեն պարտվել են մայիսի 8-ին և հիմա պարտված վիճակում փորձում են շարունակել խաղը, մինչդեռ պարտված վիճակում պետք է ընդամենը հանձնվել։ Քաղաքական տեսակետից իրենք բացարձակ զրո և սնանկ են»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով․ «Իրենց ցանկանում են իշխանությունը պահել հանուն իրենց խմբային շահի։ Ժողովրդի ճնշման ներքո ստիպված են լինելու չգնալ նման ավանտյուրայի»։

Ինչ վերաբերում է այսօր ՀՀ իշխանությանն ուղղված ԵԽԽՎ Հայաստանի դիտորդական հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինայի կոչին, որով վերջինս իշխանություններին և քաղաքական բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է արել երաշխավորել, որ բոլոր քաղաքական ուժերը կունենան պատշաճ և բավականաչափ ժամանակ՝ ընտրություններին պատրաստվելու համար, բացի այդ խոսք է գնում քաղաքական հետապնդումների մասին, Արթուր Սաքունցն ասաց․ «Ենթադրում եմ, որ տիկին Արփինե Հվհաննիսյանը մի փոքր շտապել է ապատեղեկացնելու համազեկուցողներից ընդամենը մեկին։ Մենք ունենք պատշաճ հնարավորություն, ռեսուրս՝ համազեկուցողներին օբյեկտիվ տեղեկություններ տրամադրելու։ Ժամանակին զեկուցողների խումբը բոլորովին այլ գնահատական էր տվել, էն դեպքում, երբ գեներալ Մանվելն էր արդեն կալանքի տակ։ Սա համարում եմ քաղաքական լոբբինգի արդյունք։ Դա շատ խղճուկ փորձեր են՝ կորզելու իրենց համար բարենպաստ հայտարարություն։ Սա համարում եմ կեղծ տեղեկատվության հիմա վրա տրված գնահատական։ Հայաստանում այս պահին քաղաքական հետապնդում չի իրականացվում»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Մասնրամասները դիտեք Արթուր Սաքունցի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան