Հեռանում եմ պարզ ճակատով, հանգիստ խղճով ու հպարտ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի գրառումը

Լուրեր

09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ այսօր իր վերջին աշխատանքային օրն էր՝ որպես «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն։

«Հարգելի՛ գործընկերներ,

Սիրելի՛ ընկերներ, հայրենակիցներ․․․
Այսօր իմ վերջին աշխատանքային օրն էր, որպես պետական ամենախոշոր բուժհաստատության՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն:

Հեռանում եմ պարզ ճակատով, հանգիստ խղճով ու հպարտ․․․
2018-ին ստանձնելով կենտրոնի ղեկավարի պաշտոնը՝ երազում էի, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը դառնա այնպիսի հզոր հաստատություն, ուր իմ ու Ձեր երեխան, հարազատը կսպասարկվեն առանց անհանգստության։ Այսօր իմ մեծ նպատակն ու երազանքը կատարված է։

Հպարտ եմ, որ իմ կառավարման 7 տարիներին ինձ հաջողվեց Հայաստանի Հանրապետության ամենամեծ պետական բժշկական կենտրոնը դարձնել ապահով հաստատություն:

Շուրջ 7 տարի առաջ մենք սկսեցինք մեծ աշխատանքը՝ փոխելու, բարելավելու և զարգացնելու մեր բուժհաստատությունը: Այդ տարիները լի էին դժվարություններով և մարտահրավերներով․ համավարակ, պատերազմ, հետքովիդյան վերապրոֆիլավորում, բայց նաև մեծ հաղթանակներով, թիմային անսահման նվիրումով և զարգացման անընդհատ ձգտումով։

Անցած տարիների ընթացքում մեզ հաջողվեց բարելավել բժշկական ծառայությունների որակը, ընդլայնել հնարավորությունները, ներդնել նոր տեխնոլոգիաներ և ամրապնդել մասնագիտական թիմը։ Մենք միասին հաղթահարեցինք բազում փորձություններ՝ մշտապես առաջնորդվելով մեր առաքելությամբ՝ ծառայել մարդկանց առողջությանը։

Ուզում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել տարբեր տարիների մեր մեծ ընտանիքի բազմահազար անդամներին՝ նվիրված աշխատանքի, արհեստավարժության և անձնվիրության համար: Ձեր ջանքերի շնորհիվ մեր բժշկական կենտրոնն այսօր դարձել է մեր երկրի առաջատար բուժհաստատություններից մեկը։ Այսօր, երբ հետ եմ նայում անցնող տարիներին, հպարտանում եմ մեր հիվանդանոցով, Ձեզանից յուրաքանչյուրով և այն կարևոր աշխատանքով, որը մենք արել ենք օր ու գիշեր:

Վստահ եմ, որ մեր կողմից ձևավորած պացիենտակենտրոն արժեքների, բժշկական որակի բարձր նշաձողի և յուրահատուկ մշակույթի կրողն ու պահպանողը հենց Դուք եք: Մաղթում եմ Ձեզ բոլորիդ ուժ, համբերություն և նորանոր նվաճումներ:

Իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել ՀՀ կառավարությանն, Առողջապահության երկու նախարարներին՝ Արսեն Թորոսյանին և Անահիտ Ավանեսյանին, անվերապահ վստահության, անսահման աջակցության և մեր բժշկական կենտրոնի զարգացմանն օժանդակելու համար:
Առողջություն եմ մաղթում բոլորիս և խաղաղություն մեր երկրին»:

Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարարն օրեր առաջ ասել էր, որ Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը քննարկվում է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի պաշտոնում։