Թուրքիան Իսրայելի հետ առճակատում չի ուզում և չի ցանկանում տեսնել Իրանի դեմ որևէ հարձակում․ Ֆիդան

Լուրեր

19.02.2026 | 10:56
Համակարգը կարող է «մի գիշերվա ընթացքում փլուզվել». Շոյգուն՝ հայկական երկաթուղու կառավարման հարցում ՌԴ-ին փոխարինելու ծրագրերի մասին
19.02.2026 | 10:50
Օլիմպիական խաղերի հոկեյի մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը
19.02.2026 | 10:35
Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնը
19.02.2026 | 10:20
Հունաստանում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին
19.02.2026 | 10:06
«Ինտերը» պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 19-ի դրությամբ
19.02.2026 | 09:46
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
19.02.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.02.2026 | 23:28
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
18.02.2026 | 23:18
«Koreez–Telcell–Physmath» համագործակցությունը ստանում է ռազմավարական բնույթ
18.02.2026 | 23:04
Երևանում կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
18.02.2026 | 22:52
14 ժամ ջուր չի լինի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում
18.02.2026 | 22:39
ՀՀ դեսպանը Վիեննայում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը
18.02.2026 | 22:26
Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսությունը
18.02.2026 | 22:10
Մոսկվայում ի պաշտպանություն Telegram-ի հանրահավաք անցկացնելու դիմում է ներկայացվել
Բոլորը

Թուրքիան չի ցանկանում Իսրայելի հետ առճակատում Սիրիայում այն ​​բանից հետո, երբ իսրայելական բազմակի հարձակումները երկրում ռազմական օբյեկտների վրա խաթարեցին սպառնալիքները զսպելու՝ սիրիական նոր կառավարության կարողությունը։ Այս մասին Reuters-ին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում տված հարցազրույցում Ֆիդանն ասել է, որ Իսրայելի գործողությունները Սիրիայում, որտեղ նախագահ Ահմեդ ալ-Շարաայի վարչակազմը Թուրքիայի մերձավոր դաշնակիցն է, հող են նախապատրաստում ապագա տարածաշրջանային անկայունության համար:

«Եթե Դամասկոսի նոր վարչակազմը ցանկանում է որոշակի պայմանավորվածություններ հաստատել Իսրայելի հետ, դա նրանց որոշումն է»,- ասել է Ֆիդանը՝ նշելով, որ Իսրայելը, ինչպես և Թուրքիան, Սիրիայի հարևանն է։

Պատասխանելով Իրանի դեմ ռազմական հարվածներ հասցնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների մասին հարցին՝ Ֆիդանն ասել է, որ վեճը լուծելու համար անհրաժեշտ է դիվանագիտություն, և որ Անկարան չի ցանկանում տեսնել իր հարևան Իրանի դեմ որևէ հարձակում:

Հավելենք, որ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել սիրիական Դամասկոս, Համա և Հոմս քաղաքների ռազմական ավիաբազաներին և ենթակառուցվածքներին։ Ըստ իսրայելական պաշտոնյաների՝ դրանով ուղերձ է հղվել Թուրքիային, որը  քայլեր է ձեռնարկում՝ իր վերահսկողության տակ առնելու Սիրիայի T4 ռազմավարական ավիաբազան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի