Հատուկ ուղերձ Թուրքիայի համար․ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Սիրիային, Համայի ռազմական օդանավակայանը գրեթե ավերվել է

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել սիրիական Դամասկոս, Համա և Հոմս քաղաքների ռազմական ավիաբազաներին և ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնել է իսրայելական բանակը, փոխանցում է Reuters-ը։

Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ մի քանի զինված գրոհայինների են սպանել Սիրիայի հարավում գտնվող Թասիլ շրջանում գիշերային գրոհի ժամանակ: Առաքելության ընթացքում իսրայելական զորքերը կրակի տակ են ընկել և պատասխանել ցամաքային և օդային հարվածներով։

Սիրիան դատապարտել է Իսրայելի կողմից Դամասկոսին և երկրի այլ մասերին իրականացված հարձակումները։

«Միջազգային իրավունքի և Սիրիայի ինքնիշխանության բացահայտ խախտմամբ՝ իսրայելական ուժերն օդային հարվածներ են հասցրել երկրի հինգ վայրերի։ Այս չարդարացված էսկալացիան Սիրիան ապակայունացնելու և նրա ժողովրդի տառապանքն ավելի սաստկացնելու միտումնավոր փորձ է»,- ասվում է Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ հարձակման հետևանքով Համայի ռազմական օդանավակայանը գրեթե ամբողջությամբ ավերվել է, տասնյակ խաղաղ բնակիչներ և զինվորականներ վիրավորվել են:

Սիրիական պետական ​​լրատվամիջոցները հաղորդում են, որ հարվածը հասցվել է Դամասկոսի հյուսիսային Բարզե թաղամասի «գիտահետազոտական ​​շենքի մերձակայքին»: Իսրայելական բանակը հայտարարել է, որ «հարվածել են այն ռազմական հնարավորություններին, որոնք մնացել են սիրիական Համա և T4 բազաներում, ինչպես նաև Դամասկոսի տարածքում մնացած ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին»:

Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ Համայի ռազմական օդանավակայանի հարվածների հետևանքով 4 մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել, այդ թվում՝ Սիրիայի պաշտպանության նախարարության աշխատակիցներ:

Սիրիայում վերջին ավիահարվածների նպատակն է «մեսիջ ուղարկել Թուրքիային», The Jerusalem Post-ին ասել է իսրայելցի պաշտոնյան:

«Սիրիայում ռազմաբազա մի՛ հիմնեք և մի՛ միջամտեք Իսրայելի գործողություններին երկրի երկնքում»,- ասել է պաշտոնյան։

Հիշեցնենք, որ Թուրքիան քայլեր է ձեռնարկում՝ իր վերահսկողության տակ առնելու Սիրիայի T4 ռազմավարական ավիաբազան և պատրաստվում է այնտեղ ՀՕՊ համակարգեր տեղակայել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի