Արցախի դրոշի սկանդալի ֆոնին՝ Գերմանիայի նախագահն այցով Ադրբեջանում է

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պաշտոնական այցով ապրիլի 1-ի երեկոյան ժամանել է Ադրբեջան։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օդանավակայանում նրան դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յակուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Ֆարիզ Ռզաևը, պաշտոնատար այլ անձինք։

Այսօր արդեն Շտայնմայերն այցելել է Բաքվի «Շեհիդների պուրակ»։

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ այժմ ընթանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումը։

Հավելենք, որ Հայաստանում գտնվելու ընթացքում Գերմանիայի նախագահը սոցցանցում Արցախի դրոշով հրապարակում էր արել, որն առաջացրել էր Բաքվի դժգոհությունը։ Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել երկրում Գերմանիայի դեսպանը, նրան խիստ բողոք էր հայտնվել ու հրապարակային ներողություն պահանջ ներկայացվել։ Ադրբեջանական իշխանամերձ աղբյուրներն էլ հայտարարել էին, որ ներողություն չխնդրելու դեպքում Գերմանիայի նախագահի Բաքու այցի նպատակահարմարությունը կասկածի տակ է դրվում։

Ի վերջո, Գերմանիայի նախագահականը ներողություն էր խնդրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի