Գերմանիան ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի դրոշով հրապարակման համար

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Գերմանիայի նախագահականը ներողություն է խնդրել Ադրբեջանից նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի սոցցանցի պաշտոնական էջում Արցախի դրոշով արված հրապարակման համար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ  Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավար, պետքարտուղար Դյորտե Դինգերի անունից ներողությամբ նամակ է հղվել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին և թույլտվություն տրամադրվել, որ այն տարածվի լրատվամիջոցներով։

«Դաշնային նախագահի սոցցանցերում կարճ ժամանակով հրապարակվել են դրոշի սխալ պատկեր և դրան կից տեքստ, որը վերաբերում է Ադրբեջանի շրջաններից մեկին։ Սխալը հայտնաբերելուց հետո համապատասխան հրապարակումն անմիջապես հեռացվել է։ Գրառումը հրապարակվել է տեխնիկական սխալի արդյունքում և որևէ նշանակություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Գերմանիայի հայտնի դիրքորոշման շրջանակում։ Շատ եմ ցավում տեղի ունեցած սխալի համար և կցանկանայի իմ անկեղծ ներողությունները հայտնել այն սխալ տպավորության համար, որը նշյալ հրապարակումն ազդել է Ադրբեջանում որոշ մարդկանց վրա»,- ասվում է նամակում։

Նշվում է նաև, որ դաշնային նախագահի առաջիկա այցը Բաքու նպատակ ունի ամրապնդել ադրբեջանա-գերմանական գործընկերությունը և աջակցել տարածաշրջանում ընթացող խաղաղության գործընթացին։

Հիշեցնենք, որ  Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը սոցցանցի իր էջում Արցախի դրոշով հրապարակում էր արել, կարճ ժամանակ անց՝ հեռացրել։

Այնուհետև Բաքուն ԱԳՆ էր կանչել երկրում Գերմանիայի դեսպանին, խիստ բողոք հայտնել ու հրապարակային ներողություն պահանջել։ Ադրբեջանական իշխանամերձ աղբյուրներն էլ հայտարարել էին, որ ներողություն չխնդրելու դեպքում Գերմանիայի նախագահի Բաքու այցի նպատակահարմարությունը կասկածի տակ է դրվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի