Իրանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Տարածաշրջանում աճող լարվածության պայմաններում Իրանը զգուշացրել է Միացյալ Նահանգներին զերծ մնալ թշնամական գործողություններից՝ պաշտոնական դիվանագիտական ​​նոտա ուղարկելով Շվեյցարիայի դեսպանատան միջոցով, որը ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը Թեհրանում, գրում է Mehr գործակալությունը։

Նշվում է, որ տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված իսրայելական շարունակական սադրանքների և ԱՄՆ նախագահի կողմից հնչեցված վերջին սպառնալիքների պատճառով Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան ղեկավարի պաշտոնակատարը, որը ներկայացնում է Իրանում ԱՄՆ-ի շահերը, երկուշաբթի առավոտյան Իրանի ԱԳ նախարարության Ամերիկայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Իսա Քամելի կողմից կանչել է ԱԳՆ։

Հանդիպման ընթացքում Քամելին դատապարտել է սադրիչ հայտարարությունները, որոնք խախտում են միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Նա պաշտոնապես փոխանցել է Իրանի դիվանագիտական ​​նախազգուշացումը՝ ընդգծելով երկրի հաստատակամ և անհապաղ արձագանքը ցանկացած սպառնալիքի:

Շվեյցարիայի ներկայացուցիչը հավաստիացրել է իրանցի պաշտոնյաներին, որ ուղերձն անհապաղ կփոխանցվի ԱՄՆ կառավարությանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր Իրանին ռմբակոծությամբ ու երկրորդական մաքսատուրքերով, եթե Թեհրանն իր վարչակազմի հետ համաձայնության չգա միջուկային ծրագրի շուրջ։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին էլ զգուշացրել էր, որ Միացյալ Նահանգներին ծանր հարված կհասցվի, եթե իրագործի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանը ռմբակոծելու սպառնալիքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի