Իրանի հոգևոր առաջորդը նախազգուշացրել է՝ ԱՄՆ-ի հարձակման դեպքում «ուժեղ» հարված կտրվի

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին զգուշացրել է, որ Միացյալ Նահանգներին ծանր հարված կհասցվի, եթե իրագործի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանը ռմբակոծելու սպառնալիքը։ Խամենեիի նախազգուշացումը հնչել է Ռամադանի ավարտին նվիրված հեռուստատեսային ելույթում։

«ԱՄՆ-ի և Իսրայելի թշնամանքը միշտ եղել է: Նրանք սպառնում են հարձակվել մեզ վրա, ինչը մենք շատ հավանական չենք համարում։ Բայց եթե որևէ չարիք գործեն, անպայման պատասխան ուժգին հարված կստանան։ Եթե թշնամիները կարծում են, որ կարող են ապստամբություն հրահրել երկրի ներսում, Իրանի ժողովուրդն ինքը կպատասխանի նրանց»,- ասել է Խամենեին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր Իրանին ռմբակոծությամբ ու երկրորդական մաքսատուրքերով, եթե Թեհրանն իր վարչակազմի հետ համաձայնության չգա միջուկային ծրագրի շուրջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի