Թրամփը Իրանին սպառնում է ռմբակոծությամբ, եթե միջուկային գործարքը չկնքվի

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին ռմբակոծությամբ ու երկրորդական մաքսատուրքերով, եթե Թեհրանն իր վարչակազմի հետ համաձայնության չգա միջուկային ծրագրի շուրջ, գրում է Politico-ն։

«Եթե նրանք գործարքի չգնան, ապա ռմբակոծություններ կլինեն։ Հավանականություն կա, որ եթե գործարքի չգնան, ես նրանց վրա երկրորդական մաքսատուրքեր կսահմանեմ, ինչպես 4 տարի առաջ արեցի»,- NBC News-ի լրագրող Քրիստեն Ուելքերի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Թրամփը՝հավելելով

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ հայտարարել է, որ Իրանը մերժել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները՝ ի պատասխան միջուկային ծրագրի շուրջ Թրամփի նամակին։

«Թեև այս պատասխանում մերժվել է երկու կողմերի միջև ուղիղ բանակցությունների հնարավորությունը, սակայն ընդգծվել է, որ անուղղակի բանակցությունների ճանապարհը մնում է բաց»,- նշել է նա։

Այս ամսվա սկզբին Թրամփը սպառնացել էր ռազմական գործողություններ իրականացնել Իրանի դեմ՝ Եմենի հութիներին աջակցելու պատճառով՝ ասելով, որ զինյալ խմբավորման հետագա հարվածները կդիտարկվեն որպես ուղղակի հարձակում Իրանի կողմից։

Հավելենք, որ ավելի վաղ Թեհրանը Օմանի միջոցով պատասխանել էր Թրամփի նամակին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի