Իրանը Օմանի միջոցով պատասխանել է Թրամփի նամակին

Լուրեր

11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին հայտնել է, որ Թեհրանը Օմանի միջոցով փոխանցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին պատասխանը։ Այս մասին նա ասել է IRNA-ին։

«Պաշտոնական պատասխանը ներառում է մի նամակ, որտեղ ստատուս քվոյի և պարոն Թրամփի նամակի վերաբերյալ մեր տեսակետն ամբողջությամբ ներկայացվել և փոխանցվել է մյուս կողմին»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Նա նշել է, որ Իրանի քաղաքականությունն է՝ ներգրավվել ոչ ուղիղ բանակցությունների միջոցով, քանի դեռ երկրը գտնվում է «առավելագույն ճնշման» և ռազմական սպառնալիքի տակ։

«Սակայն անուղղակի բանակցությունները կարող են շարունակվել այնպես, ինչպես եղել են նախկինում»,- հավելել է Արաղչին։

Անցյալ շաբաթ նա ասել էր, որ Իրանի հրաժարումը ԱՄՆ կառավարության հետ ուղղակիորեն բանակցելուց մարտավարություն է, ոչ թե ռազմավարություն: Բարձրաստիճան դիվանագետը նշել էր, որ Իրանի ու եվրոպական երեք երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի միջև ընթացող բանակցությունները, ըստ էության, միջնորդավորված են Միացյալ Նահանգների հետ:

Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը իրանական կողմին էր փոխանցվել ԱՄԷ-ի միջոցով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի