Ուկրաինան լեգիտիմ կառավարություն ունի․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ի պատասխան Պուտինի

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Ուկրաինան չունի արտաքին կառավարման կարիք՝ ընդգծելով, որ երկրում գործում է լեգիտիմ կառավարություն, որին պետք է հարգել․ գրում է rbc.ru-ն։

Այս հայտարարությունը հնչել է ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկի՝ Ուկրաինայում ժամանակավոր կառավարում ներդնելու վերաբերյալ։

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր քննարկել ՄԱԿ-ի և մի շարք երկրների հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր կառավարման ներդրման հարցը։

«Սկզբունքորեն կարելի է ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և, իհարկե, մեր գործընկերների ու ընկերների հովանու ներքո քննարկել Ուկրաինայում ժամանակավոր կառավարման ներդրման հնարավորությունը՝ ժողովրդավարական  ընտրություններ անցկացնելու համար, նրա համար, որ իշխանության գա մի կառավարություն, որը գործունակ է և վայելում է ժողովրդի վստահությունը, իսկ հետո բանակցություններ սկսել նրանց հետ խաղաղության պայմանագրի շուրջ»,- ասել էր Պուտինը մարտի 27-ի գիշերը «Արխանգելսկ» միջուկային սուզանավերի նավաստիների հետ զրույցում։