ՄԱԿ-ը մտահոգված է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի և ցուցարարների ձերբակալությունների կապակցությամբ

Լուրեր

17.07.2026 | 18:30
Ռուսական շուկայի կրճատում, ԵՄ նոր հեռանկար․ ինչպե՞ս է փոխվում արտահանման աշխարհագրությունը 
17.07.2026 | 18:21
Թուրքիայի մաքսային ծառայությունը ներդրել է Հայաստանի պաշտոնական՝ «077» կոդը
17.07.2026 | 18:10
Հունիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 137 բջջային հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր
17.07.2026 | 18:00
Մհեր Սեդրակյանի հետ փոխկապակցված ընկերությունը ցեմենտի գործարան կկառուցի Մարմարաշենում
17.07.2026 | 17:55
Երկու ոստիկան ձերբակալվել է երեք տարի առաջ կատարված սպանությանն օժանդակելու կասկածանքով
17.07.2026 | 17:47
Հրանտ-Լեոն Ռանոսը հրաժեշտ է տվել «Բորուսիային», հայտնի է հարձակվողի նոր ակումբը
17.07.2026 | 17:32
Զելենսկին Թուրքիայի ԱԳ նախարարին շքանշանով է պարգևատրել
17.07.2026 | 17:20
Հրայր Թովմասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան
17.07.2026 | 17:09
Լավրովն առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպման հույս է հայտնել՝ Երևանում կամ Բաքվում
17.07.2026 | 17:00
Sunhit-ն ու LONGi Solar-ը բիզնեսին առաջարկում են ավելի հասանելի արևային լուծումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 16:49
Վարդան Ղուկասյանը կալանքից ազատ կարձակվի. կիրառվեց տնային կալանք և 15 մլն դրամ գրավ
17.07.2026 | 16:42
Բաքվի ու Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն է․ Բայրամով
17.07.2026 | 16:33
Հունգարիայում հետաքննություն է սկսվել նախկին ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի դեմ՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերի համար
17.07.2026 | 16:27
Շատիվանքի Սբ Սիոն եկեղեցու 17-րդ դարի որմնանկարների վերականգնման ընթացքում բացահայտվել են միջնադարյան նոր պատկերներ
17.07.2026 | 16:18
Էնդի Բերնեմը՝ Լեյբորիստական ​​կուսակցության նոր առաջնորդ․ նա կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Բոլորը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը մտահոգություն է հայտնել Թուրքիայում զանգվածային ցույցերին ուղեկցող ձերբակալությունների կապակցությամբ։

«Մենք շատ անհանգստացած ենք վերջին շաբաթվա ընթացքում թուրքական իշխանությունների կողմից առնվազն 92 մարդու ձերբակալության կապակցությամբ, այդ թվում՝ ժողովրդավարական ​​ճանապարհով ընտրված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ և հեռացվել է պաշտոնից»,- ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի խոսնակ Լիզ Թրոսելի հայտարարության մեջ։

Նշվում է, որ ձերբակալությունները հարուցել են համազգային ցույցեր, որոնք երեք քաղաքներում հանդիպել են բողոքի ցույցերի անօրինական արգելքի։ Բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ լրատվամիջոցների առնվազն ինը աշխատակից:

«Բոլոր նրանք, որոնք ձերբակալվել են իրենց իրավունքների օրինական իրացման համար, պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն։ Մեղադրյալներին պետք է արժանապատվորեն վերաբերվել, և պատշաճ դատավարության նրանց իրավունքները, ինչպես նաև արդար դատավարությունը, ներառյալ՝ նրանց ընտրած փաստաբանի հասանելիությունը, պետք է լիովին ապահովվեն»,- նշվում է հայտարարության մեջ։

ՄԱԿ-ը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին երաշխավորել արտահայտվելու և հավաքների ազատության իրավունքները՝ միջազգային իրավունքին համապատասխան, և ցուցարարների նկատմամբ ուժի ապօրինի կիրառման արժանահավատ մեղադրանքները անհապաղ և մանրակրկիտ հետաքննել։

Հավելենք, որ նախօրեին Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Ելիքայան հայտարարել էր, որ Էքրեմ Իմամօղլուի կալանավորման դեմ անցկացված բողոքի ցույցերի ընթացքում 1418 մարդ է ձերբակալվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի