ԱՄՆ-ն Իրանից պահանջում է «ամբողջովին դադարեցնել» միջուկային ծրագիրը` հակառակ դեպքում սպառնալով «հետևանքներով»

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Թրամփի վարչակազմն Իրանին կոչ է անում ամբողջությամբ հրաժարվել իր միջուկային ծրագրից, հակառակ դեպքում, կբախվի հետևանքների։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։

Նրա խոսքով՝ ժամանակն է, որ Իրանը «ամբողջությամբ հրաժարվի» միջուկային զենք ձեռք բերելու իր ձգտումից՝ առաջ քաշելով «ամբողջական ապամոնտաժումը»՝ CBS-ի «Face the Nation» հաղորդման ժամանակ ելույթ ունենալով:

«Սա ամբողջական ծրագիրն է, մերժե՛ք, հակառակ դեպքում, կլինեն հետևանքներ»,- ասել է Ուոլցը։

Նա չի հստակեցրել, թե ինչ հետևանքների կարող է բախվել Իրանը, սակայն ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը «դիտում է բոլոր տարբերակները», ներառյալ՝ դիվանագիտությունը: Ուոլցը ասել է նաև, որ Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ Իրանը հրաժարվի իր միջուկային ծրագրից «այնպես, որ տեսնի ամբողջ աշխարհը»:

«Եթե Իրանը միջուկային զենք ունենար, ամբողջ Մերձավոր Արևելքը կպայթեր սպառազինությունների մրցավազքի մեջ։ Դա բոլորովին անընդունելի է մեր ազգային անվտանգության համար: Իրանը 1979 թվականից ի վեր ամենավատ տեղում է իր իսկ ազգային անվտանգության տեսանկյունից»,- ասել է Թրամփի խորհրդականը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփն Իրանին նամակ էր ուղարկել և, ըստ լրատվամիջոցների, երկու ամիս ժամանակ տվել նոր միջուկային գործարքի հետ կապված։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի