Հայաստան-Ադրբեջան ցանկացած պայմանագիր պետք է ներառի բանտարկյալների ազատ արձակումը․ Նուբար Աֆեյան

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Հայաստան-Ադրբեջան խաղաղության ցանկացած պայմանագիր պետք է ներառի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին CNN-ի եթերում Փոլա Նյուտոնին տված հարցազրույցում հայտարարել է Moderna ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

Անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի դատավարություններին՝ նա նշել է, որ դրանք ամոթալի դատավարություններ են։ Նա նաև հիշեցրել է, որ նրանք ձերբակալվել են Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումից հետո։ Աֆեյանը նշել է, որ հեռախոսազանգերի սահմանափակ հնարավորություն կա, և Ռուբեն Վարդանյանը հացադուլ էր հայտարարել՝ դատավարությանն ուշադրության հրավիրելու համար։ Նա նաև ընդգծել է, որ Վարդանյանին և մյուս գերիներին այցելում է Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը, սակայն Ադրբեջանի իշխանությունները փակում են այն և ՄԱԿ-ի մի շարք կառույցներ։

«Թրամփի վարչակազմից եղել են հստակ, շատ ուղիղ ուղերձներ, և ինձ ու շատերի համար պարզ է, որ խաղաղության ցանկացած համաձայնագիր, որը կնքելուց առաջ կամ դրա շրջանակում չի ենթադրում բանտարկյալների ազատ արձակում, լիովին հակասում է Թրամփի վարչակազմի առաջ քաշած մարտահրավերների հաղթահարման տրամաբանությանը և Ադրբեջանի պաշտոնյաներին ուղղված շատ ուղիղ կոչերին»,- ասել է Աֆեյանը՝ խոսելով խաղաղության պայմանագրի ու Թրամփի վարչակազմի ջանքերի մասին։

Նա նշել է, որ Թրամփի վարչակազմը երկու պաշտոնական հայտարարություն է արել՝ պահանջելով ազատ արձակել հայ բանտարկյալներին։ Առաջինը Թրամփն է արել անցած աշնանը (դեռևս որպես նախագահի թեկնածու), իսկ մյուսը՝ նրա Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը։

«Հարցեր են բարձրացվում՝ արդյո՞ք այն երբևէ կստորագրվի, քանի որ ակնհայտ է, որ Ադրբեջանն այս պատերազմը կամ այս հակամարտությունն օգտագործում է ներքին նպատակներով ու այդ ընթացքում այնտեղ ճնշում է ազատ արտահայտման բազմաթիվ դրսևորումներ: Իրականությունն այն է, որ համաձայնագիրը կարող է չստորագրվել, և եթե ստորագրվի ու բացառի բանտարկյալների ազատ արձակումը, ես չեմ կարծում, որ դրա արժեքը թղթից ավելին կլինի»,- հայտարարել է Աֆեյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի