Քրիստինե Խանազադյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Քաղաքականություն
18.03.2025 | 10:19
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստինե Խանազադյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
Քրիստինե Սերգեյի Խանազադյանին ազատել Վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետի (պաշտոնի ծածկագիր՝
06-Գ31-22.2-Ղ2-1) պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։