Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից

Լուրեր

06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
Բոլորը

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն,ռուսական հարձակումների ուժգնացման ֆոնին առաջարկել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքից դուրս ապրող ընկերներ կամ հարազատներ ունեցող բնակիչները ժամանակավորապես լքեն քաղաքը։ Կլիչկոն այս հայտարարությունն արել է AFP-ին տված հարցազրույցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ամեն օր նոր հաղորդագրություններ են ստացվում ավերված շենքերի, վիրավորների և զոհերի մասին, քանի որ մեր քաղաքի վրա հարվածներն ուժգնանում են։ Այսօր դա գոյատևման հարց է»,- ասել է Կլիչկոն։

Նա զգուշացրել է, որ եթե ջրամատակարարման համակարգը խափանվի ռուսական հարձակումների պատճառով, Կիևում կարող է «բավականին լայնածավալ» ճգնաժամ առաջանալ։ Միաժամանակ, Կլիչկոն ընդգծել է, որ ինքը լիակատար տարհանման կոչ չի անում։

«Դա Պուտինի նպատակն է։ Նրա լավագույն սցենարն այն է, որ մենք բոլորս հեռանանք և մեր դատարկ քաղաքներն ու ամբողջ երկիրը հանձնենք նրան»,- ասել է Կլիչկոն։

Կիևի իշխանությունները ձմռանը պահեստային ջեռուցման համակարգեր են կառուցում և վառելիքի, սննդի և խմելու ջրի պաշարներ կուտակում, ասել է քաղաքապետը։ Սակայն, անկախ նրանից, թե որքան լավ են Կիևի իշխանությունները և բնակիչները պատրաստվել, «եթե հակաօդային պաշտպանությունը ձախողվի, մենք կարող ենք հայտնվել ամենավատ սցենարի մեջ», ասել է Կլիչկոն։

Սեպտեմբերից Ռուսաստանն ակտիվացրել է Կիևի վրա հարձակումները։ Հոկտեմբերի սկզբին էլ ռուսական զորքերը սկսել են թիրախավորել Դնեպր գետի վրայով անցնող կամուրջները, որոնք կապում են Կիևի աջ և ձախ ափերը։ Այս կամուրջները նախկինում թիրախ չէին դարձել։ Թիրախավորվել են նաև էներգետիկ և կապի օբյեկտները, ինչպես նաև երկաթուղային ենթակառուցվածքները։

Հոկտեմբերի 3-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր Ռուսաստանի նոր ավիահարվածների ռազմավարության մասին, որը Կրեմլն օգտագործում է՝ ուկրաինացիներին ստիպելու հեռանալ Կիևից և այլ խոշոր քաղաքներից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի