Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան

Լուրեր

06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
Բոլորը

Հոկտեմբերի լույս 9-ի գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Ռուսաստանի մի քանի շրջանների վրա, այդ թվում՝ Տվերի, Բելգորոդի և Կալուգայի մարզերի, գրում է Current time-ը։

Տվերի մարզի նահանգապետ Վիտալի Կորոլյովը հայտնել է, որ անօդաչուների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Կոնակովսկի շրջանի Ռեդկինո գյուղի գործարանում։ Նա ասել է, որ աշխատակիցները չեն տուժել, և հրդեհն արդեն մարվել է։ Կորոլյովը չի նշել գործարանի անունը։

Ուկրաինական Exilenova+ տելեգրամ ալիքը հաղորդել է «Ռեդկինո» փորձարարական գործարանի վրա հարձակման մասին, որը նախկինում մի քանի հարձակումների թիրախ է դարձել։ Գործարանի կայքում նշվում է, որ այն արտադրում է «եզակի քիմիական արտադրանք» ավիացիոն և տիեզերական արդյունաբերության համար։

Բելգորոդի մարզում նավթաբազա է այրվում։ Ալիքի տվյալներով՝ այն գտնվում է Բելգորոդից հյուսիս։ Բելգորոդի տարածաշրջանային օպերատիվ խումբը չի նշել նավթաբազայի վրա հարվածի մասին, փոխարենը հայտնել է Բելգորոդի մոտ գտնվող Ռազումնոյե գյուղում գտնվող մասնավոր տան վրա հարվածի մասին։ Հարձակման հետևանքով զոհվել են ամուսիններ, վիրավորվել է չորս մարդ, այդ թվում՝ 10-ամյա երեխա։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ մեկ տուն ամբողջությամբ ավերվել է, իսկ հարևան տան տանիքն ու ցանկապատը վնասվել են, իսկ պատուհանները կոտրվել են։

Կալուգայի մարզի նահանգապետ Վլադիսլավ Շապշան, իր հերթին, հայտնել է տարածաշրջանի երկնքում 26 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին: Նա պնդում է, որ ուկրաինական ուժերը հարվածել են քաղաքի ենթակառուցվածքներին, վիրավորվել է 9 մարդ, որոնցից հինգը հոսպիտալացվել են: Նա նաև պնդել է, որ վնասվել են երկու քաղաքային շրջանների մասնավոր տներ։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է Կալուգայի, Բրյանսկի, Նիժնի Նովգորոդի, Բելգորոդի, Կուրսկի, Օրյոլի, Վորոնեժի, Լիպեցկի, Տուլայի, Տվերի, Տամբովի, Սմոլենսկի, Ռյազանի, Ուլյանովսկի, Ռոստովի, Աստրախանի մարզերի, Մոսկվայի մարզի, Կրասնոդարի երկրամասի, Թաթարստանի, բռնակցված Ղրիմի, ինչպես նաև Սև ու Ազովի ծովերի վրա ուկրաինական 505 անօդաչու թռչող սարքերի խոցման մասին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի