Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է Շիրակի մարզի դատախազության հայցը՝ անվավեր ճանաչելով Արթիկի նախկին մսուր-մանկապարտեզի արևելյան մասնաշենքի 2003 թվականի աճուրդն ու առուվաճառքի պայմանագիրը։ Գույքը վերադարձնելն անհնար լինելու պատճառով ֆիզիկական անձը պարտավորվել է Արթիկ համայնքին հատուցել 12 մլն 444 հազար դրամ։

Դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

«Շիրակի մարզի դատախազության հայցի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է Արթիկ համայնքի և ֆիզիկական անձի դեմ ներկայացված՝ 2003 թվականի սեպտեմբերի 15-ի՝ մսուր-մանկապարտեզի արևելյան մասնաշենքի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին հայցը։

Շիրակի մարզի դատախազությունում պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2003 թվականի սեպտեմբերի 15-ին Արթիկի Շինարարների փողոց 7 հասցեում գտնվող՝ 964.20 քմ մակերեսով մսուր-մանկապարտեզի արևելյան մասնաշենքն աճուրդ-վաճառքի միջոցով՝ 3.7 միլիոն դրամով, օտարվել է ֆիզիկական անձի։ Միաժամանակ պարզվել է, որ շինության աճուրդ-վաճառքի կազմակերպման համար հիմք հանդիսացող արխիվային փաստաթղթերը բացակայում են։

Շիրակի մարզի դատախազությունը հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ։ Քանի որ գույքը բնեղենով վերադարձնելն անհնար է (տրոհվել է առանձին մասերի, տրվել են այլ հասցեներ, որոնց վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է քրեական վարույթ), Դատախազությունը պահանջել է գնորդից բռնագանձել գույքի օտարման պահին գործող շուկայական արժեքը՝ 16 միլիոն 144 հազար դրամ:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 8-ի վճռով, հայցը բավարարվել է մասնակի. դատարանն անվավեր է ճանաչել 2003 թվականի սեպտեմբերի 15-ին կազմակերպված աճուրդը, ինչպես նաև դրա հիման վրա 2003 թվականի հոկտեմբերի 6-ին Արթիկի քաղաքապետարանի և ֆիզիկական անձի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը։

Որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ ֆիզիկական անձին պարտավորեցվել է Արթիկ համայնքին հատուցել 12 միլիոն 444 հազար դրամ»։