Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
Բոլորը

Հոկտեմբերի 25-ին Գորիսում կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցում է «Համերաշխություն» դաշինքով, որի թեկնածուն Գորիսի գործող համայնքապետ, երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանն է։ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Factor TV-ի հարցին ի պատասխան համագործակցությունը բացատրեց Գորիսի բնակիչների ցանկությամբ և համայնքի ու կառավարության արդյունավետ աշխատանքով։

«Մենք վեր ենք դասել Գորիս համայնքի, խոշորացված համայնքի բնակիչների շահերը քաղաքական շահերից։ Այսինքն՝ ցանկացած քաղաքական կուսակցության շահից բխում է, որ պետք է համայնքի ղեկավարները նույնպես լինեն տվյալ իշխող կուսակցությունից, բայց տեսեք՝ վերջին տարիներին մենք ունենք փայլուն համագործակցության օրինակ Գորիսի տեղական ինքնակառավարման մարմնի և կառավարության միջև»,- ասաց նա։

Խաչատրյանը համաձայնեց, որ Առուշանյանը նախկինում ՔՊ-ի ընդդիմախոսն է եղել, սակայն, իր գնահատմամբ, Գորիսում նրա աշխատանքի արդյունքները հաշվի չառնելը ճիշտ չէր։

«Եթե Գորիս համայնքի բնակիչների կողմից այս ամենը բարձր գնահատանքի է արժանացել՝ Առուշ Առուշանյանի կատարած աշխատանքը որպես համայնքի ղեկավար, ապա ի՞նչ պետք է անի ժողովրդավար իշխանությունը, ժողովրդավար կուսակցությունը, եթե ոչ գնա նույն ճանապարհով, այսինքն՝ ժողովրդի կամքը հաշվի առնի»,- նշեց պատգամավորը։

Նա նաև պնդեց, որ այս համագործակցության արդյունքում Գորիսում ձևավորվել է համերաշխության մթնոլորտ։

«Այսօր Գորիսը բաժանված չէ մասերի, այսօր Գորիսում կա համերաշխություն։ Այն «Համերաշխություն» դաշինքը, որ գրել են, դա իրականում համապատասխանում է իր բովանդակությանը»,- ասաց իշխանական Արմեն Խաչատրյանը։

Միաժամանակ ՔՊ-ական պատգամավորն ասաց, որ Առուշ Առուշանյանը «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության անդամ չէ։

«Առուշ Առուշանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ և չի էլ պատրաստվում լինել, և մենք էլ նման հարց չենք բարձրացրել։ Առուշ Առուշանյանի հետ համագործակցությունը կարելի է գնահատել գերազանց, Գորիսն առանձնահատուկ կերպով է աճում, և այստեղ մեծ դեր ունի Առուշ Առուշանյանի ստեղծագործական միտքը և իր նվիրվածությունը»,- նշեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան