ԱՄՆ-ն ավելացնում է զենքի արտահանումը, ՌԴ-ն՝ կրճատում․ Ուկրաինան զենքի ամենամեծ ներկրողն է․ SIPRI-ի զեկույցը

Լուրեր

09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
Բոլորը

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը շարունակում է որոշել զենքի համաշխարհային շուկայի դինամիկան։ Այս մասին է վկայում Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտական ​​ինստիտուտի (SIPRI) նոր զեկույցը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ 2020-2024 թվականներին Ուկրաինան զենքի խոշորագույն ներկրողն է եղել աշխարհում։ Նախորդ հինգ տարիների համեմատ՝ գնումներն աճել են մոտ 100 անգամ։ Եվրոպական զենքի ներմուծումը վերջին հինգ տարում աճել է 155%-ով, հաշվարկել են SIPRI-ի փորձագետները։ ԵՄ երկրներն ավելացնում են գնումները՝ Ուկրաինային մատակարարելու և իրենց պաշտպանական կարողություններն ուժեղացնելու համար, քանի որ ԱՄՆ-ն ավելի ու ավելի քիչ վստահելի դաշնակից և գործընկեր է թվում:

Վերջին հինգ տարիների ընթացքում Միացյալ Նահանգները զգալիորեն մեծացրել է զենքի արտահանումը՝ համաշխարհային շուկայում իր մասնաբաժինը 35%-ից հասցնելով 43%-ի: Դա գրեթե այնքան է, որքան հաջորդ ութ խոշոր արտահանողների ցուցանիշը միասին: Ամենախոշոր արտահանողների ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է Ֆրանսիան՝ ըստ SIPRI-ի (9,6%), իսկ Ռուսաստանը շարունակում է մնալ երրորդ տեղում (7,8%)։

Ըստ զեկույցի՝ 2020-2024 թվականներին ամերիկյան զենք է մատակարարվել 107 երկրների։ Հատկապես նկատելիորեն ավելացել է արտահանումը դեպի Եվրոպա՝ նախորդ հինգ տարիների համեմատ աճելով 233%-ով։ 2000-ականների սկզբից ի վեր առաջին անգամ Եվրոպան դարձել է ամերիկյան արտահանման հիմնական ուղղությունը՝ ստանալով բոլոր մատակարարումների 35%-ը՝ 2015-2019 թվականների 13%-ի դիմաց: Ամենաշատ ստացողները եղել են Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները և Նորվեգիան։ Ուկրաինային բաժին է ընկել ԱՄՆ-ի ամբողջ արտահանման 9,3%-ը։ Ընդ որում, զենքի 71%-ը Ուկրաինա է փոխանցվել ռազմական օգնության տեսքով, հիմնականում՝ պահուստային պաշարներից։

Մերձավոր Արևելքը դարձել է երկրորդ խոշորագույն շուկան ամերիկյան ռազմարդյունաբերության համար՝ 33%-ով։

Սա զգալի կրճատում է 2015-2019 թվականների համեմատ, երբ տարածաշրջանի մասնաբաժինը կազմում էր 49%: Հիմնական գնորդը մնացել է Սաուդյան Արաբիան (ընդհանուր ծավալի 12%-ը), որին հաջորդում են Կատարը (7,7%) և Քուվեյթը (4,4%)։ Իսրայելը զբաղեցնում է 11-րդ տեղը ամերիկյան զենք ստացողների թվում՝ 3%-ով։

Պատերազմն Ուկրաինայում և դրան հետևած արևմտյան պատժամիջոցները հարված են հասցրել Ռուսաստանի դիրքերին մի շարք արտահանման ոլորտներում, որոնք նա ժառանգել է ԽՍՀՄ-ից: Զենքի շուկան վառ օրինակ է։ Ըստ զեկույցի՝ ռուսական զենքի արտահանումը վերջին հինգ տարվա ընթացքում նվազել է 64%-ով։ 2020-2024 թվականներին Ռուսաստանի Դաշնությանը բաժին է ընկել համաշխարհային արտահանման միայն 7,8%-ը։ Ընդհանուր առմամբ, ռուսական զենքի արտահանման 74%-ն ուղղվել է Ասիայի և Օվկիանիայի երկրներ, 12%-ը՝ Աֆրիկայի երկրներ, 7,4%-ը՝ Եվրոպա (Հայաստան, Բելառուս, Սերբիա), 6,4%-ը՝ Մերձավոր Արևելք։ Ասիական երկրներից ռուսական զենքի հիմնական ներկրողը Հնդկաստանն է։ Նախորդ հինգ տարիներին այս երկրին բաժին է ընկել ռուսական բոլոր մատակարարումների 38%-ը։

SIPRI-ի փորձագետները նշում են, որ Հնդկաստան և այլ երկրներ ռուսական մատակարարումների կրճատումը սկսվել է դեռևս ուկրաինական պատերազմից առաջ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ռուսական ռազմարդյունաբերական համալիրը սկսել է աստիճանաբար կորցնել տեխնոլոգիական մրցավազքը: Այնուամենայնիվ, վերջին տարիներին նկատվում է կտրուկ անկում։

Վերջին հինգ տարիների ընթացքում Եվրոպան 155%-ով ավելացրել է զենքի ներմուծումը՝ 2015-2019 թվականների համեմատ, հաշվարկել են SIPRI-ի փորձագետները։ Կանխատեսելի էր, որ Ուկրաինան դարձել է  խոշորագույն ներկրողը՝ այս ժամանակահատվածում ապահովելով համաշխարհային մատակարարումների 8,8%-ը: Տարածաշրջանի մյուս խոշոր գնորդներից են Մեծ Բրիտանիան (2,5%) և Լեհաստանը (2,4%):

Վերջին հինգ տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները 105%-ով ավելացրել են զենքի ներկրումները։ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո ԵՄ երկրներում ակտիվացել են սեփական արտադրությունն ընդլայնելու միջոցով պաշտպանունակությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին քննարկումները։ Սակայն մինչ այժմ Եվրոպայի կախվածությունը Միացյալ Նահանգներից միայն ավելի է ուժեղացել: 2020–2024 թվականներին Միացյալ Նահանգներին բաժին է ընկել Հյուսիսատլանտյան դաշինքի եվրոպական անդամներին սպառազինությունների մատակարարումների 64%-ը, ինչը զգալիորեն ավելի է, քան 2015-2019 թվականներին (52%)։

Ամենախոշոր մատակարարների ցանկում հաջորդում են Ֆրանսիան և Հարավային Կորեան (յուրաքանչյուրը՝ 6,5%ս), Գերմանիան (4,7%) և Իսրայելը (3,9%)։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի