Բաքուն վերանայում է ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցությունը․ Բայրամովը ներկայացրել է փոփոխությունները

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Բաքուն վերանայում է ՄԱԿ-ի կառույցների հետ աշխատանքը, ներկայացվել է Ադրբեջանի և ՄԱԿ-ի գործակալությունների համագործակցության նոր մոդելը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Զարգացման համակարգման գրասենյակի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Կվի-Յոպ Սոնի հետ հանդիպման ժամանակ։

Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը վերանայել է ՄԱԿ-ի հետ համագործակցության առաջնահերթությունները՝ նոր ժամանակաշրջանի իրողություններին համապատասխան և ՄԱԿ-ի ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով։ Այս առումով նշվել է, որ ՄԱԿ-ի որոշ գործակալությունների հետ հետագա համագործակցությունը կշարունակվի նախագծային համագործակցության մեխանիզմների միջոցով, որոնք համահունչ են ազգային առաջնահերթություններին:

«Հաշվի առնելով, որ Ադրբեջանը դարձել է երկիր, որը ոչ միայն օգնություն է ստանում, այլև գլոբալ օրակարգում ներդրում է անում, ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակում, ժամանակի պահանջներին համապատասխան, առաջնահերթություն է տրվելու ՄԱԿ-ի այնպիսի գործակալությունների հետ աշխատանքին, ինչպիսիք են քաղաքաշինական ծրագիրը,  բնապահպանական ծրագիրը, Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարություն և այլ համապատասխան կազմակերպությունները: Նշվել է նաև, որ ՄԱԿ-ի որոշ գործակալությունների հետ ապագա համագործակցությունը կշարունակվի այս մոդելի հիման վրա՝ գլխավոր գրասենյակների հետ անմիջական աշխատանքով»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Ավելի վաղ ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են երկրում դադարեցնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության (ՄԱԿՓՀԳ) և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի