Սիրիայում քրդական ուժերի հրամանատարը հայտարարել է, որ Օջալանի՝ PKK-ի զինաթափման կոչն իրենց չի վերաբերում

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Քրդական ուժերի հրամանատարը, որը վերահսկում է Սիրիայի հյուսիս-արևելքը, հայտարարել է, որ Թուրքիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ PKK-ի լուծարման ու զինաթափման կոչը չի վերաբերում իր ղեկավարած խմբին, գրում է Duvar-ը՝ վկայակոչելով Reuters-ին։

«Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (SDF) հրամանատար Մազլում Աբդին ասել է, որ ողջունում է Աբդուլլահ Օջալանի պատմական կոչը PKK-ին՝ դադարեցնելու տասնամյակներ շարունակվող զինված պայքարը թուրքական պետության դեմ, ինչը, ըստ նրա, դրական հետևանքներ կունենա տարածաշրջանում։ Նա, սակայն, հավելել է, որ Օջալանի հայտարարությունը վերաբերում էր միայն PKK-ին ։

«Սիրիայում մեզ հետ կապ չունի այդ կոչը»,- ասել է նա։

Աբդիի մեկնաբանությունը պարզ է դարձնում, որ Օջալանի հայտարարությունն անմիջական ազդեցություն չի ունենա SDF-ի վրա՝ չնայած Քուրդիստանի աշխատավորական կուսակցության պատկանելությանը Սիրիայի հիմնական քրդական խմբավորումներին, որոնք կազմում են SDF-ի առանցքը՝ Ժողովրդական պաշտպանության միավորումները (YPG): Թուրքիան հայտարարում է, որ YPG-ն չի տարբերվում PKK-ից։

«Եթե Թուրքիայում խաղաղություն է, դա նշանակում է, որ այստեղ՝ Սիրիայում, մեզ վրա հարձակումները շարունակելու արդարացում չկա»,- ասել է Աբդին։

Աբդիի խմբավորումը վերահսկողություն է հաստատել Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական շրջանների վրա 2011 թվականին՝ սիրիական քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո, և հետագայում դարձել ԱՄՆ-ի գլխավոր գործընկերը ԻԼԻՊ-ի դեմ պայքարում՝ ընդլայնելով իր վերահսկողության տակ գտնվող տարածքը:

SDF-ը քիչ հակամարտություններ ուներ սիրիական բանակի հետ՝ այն ժամանակվա նախագահ Բաշար Ասադի օրոք: Հիմա, սակայն, բախվում է խնդիրների Դամասկոսի նոր վարչակազմի կողմից։ Թուրքիան Սիրիայի նոր վարչակազմի գլխավոր աջակիցներից է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի