Հոսպիտալում զինծառայող է մահացել

Լուրեր

06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել։ Այդ մասին Factor.am-ին հայտնեցին ՀՀ ՊՆ-ից:

«Թե կոնկրետ ինչ հիվանդության, զերծ կմնամ նշել. կպարզի փորձաքննությունը: Ըստ բժշկական նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք սրտի, արդյունք չեն տվել: Ցավակցում և վշտակցում ենք հիվանդության հետևանքով մահացած զինծառայողի ընտանիքին»,- նշեց ՊՆ խոսնակը:

Հարցին` ինչու Պաշտպանության նախարարությունը ավելի վաղ չի հայտնել դեպքի մասին, խոսնակը պատասխանեց .

«Պաշտպանության նախարարությունը, որպես կանոն, տվյալ դեպքում հաղորդագրություն չի տարածում, սակայն հիվանդության հետևանքով մահվան դեպքերը ներառվում են տարեկան տեղեկագրերում և հրապարակվում պատկան մարմինների կողմից»:

Անժելա Պողոսյան