Խցիկում երկու նստատեղ է պայթել․ Baza-ն հրապարակել է կործանված ադրբեջանական օդանավի անձնակազմի խոսակցության սղագրությունը

Լուրեր

07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Բոլորը

«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) կործանված օդանավի անձնակազմն ինքնուրույն որոշել է թռչել Բաքու, ապա՝ Ակտաու։ Բանակցությունների ամբողջական սղագրությունը հրապարակում է Baza տելեգրամյան ալիքը։

Դրանք վկայում են, որ Գրոզնիում վայրէջք կատարելուց առաջ օդաչուների խցիկում խուճապ է եղել. անձնակազմը պատրաստ չի եղել աշխատել խլացված GPS ազդանշանի պայմաններում։ Երկրորդ օդաչուն խոստովանել է, որ երբեք չի կատարել NDB մոտեցում։

Նշվում է, թե «Ռոսավիացիան» օդաչուներին (NOTAM) ծանուցում է տվել արտակարգ դեպքից մեկ ամիս առաջ, որ GPS-ի խափանումները հնարավոր են Ռուսաստանի տարածքում, ուստի օդաչուները պետք է կարողանային օգտվել վայրէջքի այլ տարբերակներից: Դիսպետչերները երեք անգամ հարցրել են օդաչուներին՝ արդյո՞ք ամեն ինչ կարգին է օդանավի հետ, և արդյո՞ք կապիտանը նախատեսում է արտակարգ դրություն հայտարարել։ Նրանց պատասխանել են, որ ամեն ինչ կարգին է։ Բացի այդ՝ ինքնաթիռում թռչնի հարվածի և գազի բալոնի պայթյունի մասին տեղեկություն է հայտնել օդանավի հրամանատարը։

«Գրոզնի, կառավարումը ձախողվել է։ Թռչնի հարված օդաչուների խցիկին։ Օդաչուների խցիկում երկու նստատեղերը պայթել են»,- հայտնել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղազախստանի Տրանսպորտի նախարարությունը հրապարակել էր Ակտաուի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներին» (AZAL) պատկանող Embraer 190 ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույցը։

Բաքուն էլ շարունակում է պնդել, որ օդանավը խոցվել է ՌԴ-ի կողմից «Պանցիր-Ս» համակարգով, որ հրթիռի բեկորն էլ իր տրամադրության տակ է։

Բացի այդ, Ադրբեջանի իշխանամերձ լրատվամիջոցները հայտնել են, որ Բաքուն նախապատրաստական աշխատանքներ է տանում և պատրաստվում է ՌԴ-ի դեմ օդանավի գործով միջազգային դատարան հայց ներկայացնել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի