Ադրբեջանն Ուկրաինային մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել․ Բաքվի տրամադրած օգնության ծավալը գերազանցել է 40 մլն դոլարը

Լուրեր

10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
Բոլորը

Ադրբեջանական Սումգայիթի տեխնոլոգիական պարկից այսօր Ուկրաինա է ուղարկվել Ադրբեջանի հումանիտար օգնության երկրորդ խմբաքանակը՝ բաղկացած էլեկտրասարքավորումներից։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մարդասիրական օգնությունը տրամադրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2025 թվականի փետրվարի 5-ի հրամանի համաձայն։

Օգնության կազմակերպման համար հատկացվել են 1 մլն դոլարի չափով միջոցներ, առաջին խմբաքանակն ուղարկվել էր փետրվարի 7-ին։

Երկու խմբաքանակով ուղարկված մարդասիրական օգնությունը, ընդհանուր առմամբ, ներառում է ավելի քան 52,000 մետր էլեկտրական մալուխներ և 17 տրանսֆորմատորներ։ Ուկրաինայից ստացված դիմումի համաձայն՝ սարքավորումները նախատեսված են պատերազմից տուժած տարածքների կայուն էլեկտրամատակարարումը վերականգնելու համար։

Լրագրողների հետ զրույցում Ադրբեջանի էներգետիկայի նախարարության պաշտոնյաներից Ալեսքեր Հասանովը հայտարարել է, որ Բաքվի կողմից Ուկրաինային տրամադրված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 40 մլն  դոլարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի