Ադրբեջանից Ուկրաինա մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկվել

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Ադրբեջանից Ուկրաինա է ուղարկվել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ էլեկտրատեխնիկական սարքավորումներով բեռն ուղարկվել է Սումգայիթի տեխնոլոգիական պարկի տարածքից։

Հիշեցնենք, որ այս նպատակի համար օրերս, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով, երկրի Էներգետիկայի նախարարությանը 1 մլն դոլարին համարժեք մանաթ էր հատկացվել նախագահական պահուստային ֆոնդից՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Ադրբեջանում արտադրված էլեկտրատեխնիկական սարքավորումներ գնելու և ուղարկելու համար։

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրամադրված վերակառուցման և մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 40 մլն դոլարը։ Մինչև 2025 թվականը Ուկրաինա է մատակարարվել մոտ 120 տրանսֆորմատոր և ամբողջական տրանսֆորմատորային ենթակայան, մոտ 70 գեներատոր, ինչպես նաև ավելի քան 3,3 միլիոն մետր մալուխներ և լարեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի