Ադրբեջանական օդանավի կործանման վերաբերյալ նախնական զեկույցը կհրապարակվի առաջիկա օրերին

Լուրեր

10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
Բոլորը

Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) օդանավի կործանման հետաքննության վերաբերյալ նախնական զեկույցը կհրապարակվի առաջիկա օրերին։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաևը, գրում է Tengrinews.kz-ը։

«Մասնագետները քրտնաջան աշխատում են։ Մենք արդեն խոսել ենք այս մասին, որ ներգրավվել են միջազգային մասնագետներ Ադրբեջանից, Ռուսաստանից, Բրազիլիայից, ԻԿԱՕ-ից։ Ակնկալում ենք, որ առաջիկա օրերին նախնական զեկույցը պաշտոնապես կհրապարակվի մեր կայքում»,- ասել է Կարաբաևը։

Նա հավելել է, որ մասնագետներին ժամանակ է պետք աշխատանքն ավարտելու համար, և որ դա շատ նուրբ, տքնաջան աշխատանք է։

Հիշեցնենք, որ Բաքվից Գրոզնի թռչող AZAL-ի օդանավը վթարի էր ենթարկվել դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ։ Օդանավում գտնվող 67 մարդկանցից 38-ը մահացել են։

Օրերս ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցը հայտնել էր, որ ինքնաթիռի կործանման դեպքի առթիվ Ռուսաստանում անցկացված քրեական գործի հետաքննությունը հաստատել է, որ օդանավը խոցվել է «Պանցիր Ս-1» հակաօդային պաշտպանության համակարգով։ Ըստ ադրբեջանական կառավարության իրազեկ աղբյուրների՝ եթե Ռուսաստանը փորձի փակել գործը և չհրապարակի հետաքննության արդյունքները, ապա Բաքուն կդիմի միջազգային իրավական կառույցներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի