Հայաստանի և Ադրբեջանի անվտանգությունը կարևոր է Թեհրանի համար․ Իրանի ԱԳՆ

Լուրեր

17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումին․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
16.10.2026 | 22:53
ՊՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարին
16.10.2026 | 22:37
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times
16.10.2026 | 22:24
Լրագրողները հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 281,753 ռուս զինվորների անունները
Բոլորը

Թեհրանի համար կարևոր է Կովկասյան տարածաշրջանի, ինչպես նաև բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի անվտանգությունը։ Mehr գործակալության փոխանցմամբ՝  այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային ամենաշաբաթյա ճեպազրույցում։

«Մենք պատրաստ ենք ցանկացած օգնության՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման համար»,- ասել է նա։

Անդրադառնալով տարածաշրջանում երկրորդ երկրների ներկայությանը՝ Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Թեհրանը  արտաքին ուժերի ներկայությունը չի համարում տարածաշրջանային կայունության շահերից բխող՝ հավելելով, որ Թեհրանը ավելի շուտ կարծում է, որ արտաքին ուժերի ներկայությունը տարածաշրջանում կապակայունացնի այն։

Ըստ իրանցի դիվանագետի՝ Թեհրանը մեծ նշանակություն է տալիս Կովկասի և բոլոր հարևանների անվտանգությանը, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի, ընդգծելով Իրանի ու երկու երկրների միջև կառուցողական հարաբերությունները։

Հավելենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն այցով Թեհրանում էր, որի ընթացքում մի շարք հանդիպումներ է անցկացրել, այդ թվում՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի