Իրանի նախագահն ընդունել է Ալիևի օգնականին

Լուրեր

17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումին․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
16.10.2026 | 22:53
ՊՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարին
16.10.2026 | 22:37
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times
16.10.2026 | 22:24
Լրագրողները հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 281,753 ռուս զինվորների անունները
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է այցով Թեհրանում գտնվող Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին։ Թեհրանում Ադրբեջանի դեսպանի հաղորդմամբ՝ hանդիպման ընթացքում Հաջիևն Իրանի նախագահին է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բաքու այցելելու հրավերը։

Ավելի վաղ Հաջիևը հանդիպել էր նաև Իրանի մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ արտգործնախարար Աբբաս Արաղչիի, նախագահի խորհրդական Մեհդի Սանայեի, Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Աքբար Ահմեդիանի և արտաքին գործերով ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազիի հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հաջիևի և Սանայեի հանդիպմանն ընդգծվել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը։

Ալիևի օգնականն ասել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Իրանի հետ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի զարգացմամբ՝ բարիդրացիության ոգով, առանց որևէ սահմանափակումների և փոխշահավետ հիմքի վրա։ Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերությունների առանցքային կետը վստահության ամրապնդումն ու թյուրիմացությունների վերացումն է։ Հաջիևը հայտարարել է, թե Իրանին Ադրբեջանի կողմից սպառնալիք չի լինի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի