Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակմանն աջակցելը չի ​​բխում Իսրայելի շահերից․ The Jerusalem Post

Լուրեր

07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Բոլորը

Իսրայելի ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ առանցքային է եղել Հարավային Կովկասում նրա արտաքին քաղաքականության մեջ: Սակայն Ադրբեջանը, կարծես, ավելի շատ ագրեսիա է ծրագրում Հայաստանի դեմ, ինչը չի բխում Իսրայելի շահերից։ Այս մասին ասվում է The Jerusalem Post-ում հրապարակված Եվրոպայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում Associated Press-ի նախկին գլխավոր խմբագիր, Երուսաղեմի Օտարերկրյա մամուլի ասոցիացիայի նախկին նախագահ Դեն Փերրիի և Իսրայելի վարչապետ Էհուդ Բարաքի աշխատակազմի նախկին ղեկավար Գիլիդ Շերի հոդվածում։

Որպես մարդիկ, որոնք  ուշադիր հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, նրանք կոչ են արել Իսրայելին հետ պահել իր դաշնակցին սարսափելի սխալ թույլ տալուց։

«Բաքվի ռեժիմը նավթ է վաճառում Իսրայելին, գնում իսրայելական զենք և առաջարկում է առաջադիմական բազա Իրանին վերահսկելու և հակազդելու համար: Սա լավ գործարք չէ, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը ներկայում աշխարհի ամենաբռնատիրական ռեժիմներից մեկն է, բայց դա, միգուցե, հասկանալի ռեալպոլիտիկի դեպք է»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ Ադրբեջանի համար այս դաշինքն անգնահատելի է եղել Լեռնային Ղարաբաղի ինքնավար հայաբնակ անկլավի հետ հակամարտության ընթացքում, որտեղ, ենթադրաբար, իսրայելական զենք է օգտագործվել այն գործողություններում, որոնք հանգեցրել են Ադրբեջանի վճռական հաղթանակին և 2023 թվականի սեպտեմբերին 120,000 հայերի էթնիկ զտմանը:

Հոդվածագիրներն ընդգծում են՝ վերջերս Ադրբեջանը ցույց է տվել, որ իր հավակնությունները տարածվում են նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գրավումը հարավային Հայաստանում՝ Սյունիքի մարզում։ Այս միջանցքի վերահսկումը ցամաքային կամուրջ կստեղծի դեպի Ադրբեջանի դաշնակից Թուրքիան, ինչն իր հերթին կսնուցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավակնությունները, որոնք, Ռուսաստանի հետ նրա խաղերով հանդերձ, լիովին հակասում են երկրի պարտավորություններին՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ:

Օգտագործելով տերմինաբանություն, որը հիշեցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տերմինաբանությունը՝ նախքան Ուկրաինայի վրա հարձակումը, Ալիևը մեղադրել է Հայաստանին 30 տարի շարունակ «ֆաշիստական ​​գաղափարախոսություն» ունենալու և «տարածաշրջանի համար սպառնալիք» լինելու մեջ։ Ալիևը պնդել է, թե «ֆաշիզմը պետք է ոչնչացվի՝ կա՛մ Հայաստանի ղեկավարության, կա՛մ իրենց կողմից»։

«Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա կլինի ագրեսիա, որին Իսրայելը չպետք է օգնի կամ աջակցի: Սա չի նշանակում, որ Իսրայելը հրաժարվում է Ադրբեջանի հետ դաշինքից, այլ ավելի շուտ խորհուրդ կտա նրան խուսափել ավելորդ ճնշումներից, որոնք կարող են վատ հետևանքներ ունենալ: Հայաստանի դեմ նման քայլը պարզապես Ալիևի տարածքային կոնսոլիդացիայի շարունակություն չի լինի։ Այն կխախտի Հայաստանի ինքնիշխանությունը՝ ձևավորվող ժողովրդավարությունը, և հիմնովին կփոխի տարածաշրջանային հավասարակշռությունն այնպես, որն ուղղակիորեն օգուտ կբերի Թուրքիային»,- նշում են հոդվածի հեղինակները։

Նրանք հավելում են, որ Թուրքիան կապելով Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հետ՝ այդ միջանցքն ընդլայնելու է թուրքական ազդեցությունն ամբողջ տարածաշրջանում։ Հաշվի առնելով, որ Թուրքիան կարող է հսկայական ազդեցություն ունենալ Սիրիայի նոր ռեժիմի վրա, թուրքական այս գոտին կհասնի Կենտրոնական Ասիայից մինչև Գոլանի սահման։

Նշվում է նաև, որ Էրդողանի նեոօսմանյան տեսլականը չի սահմանափակվում միայն Սիրիայով. 2020-ի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Թուրքիան ուղարկել էր սիրիացի վարձկանների՝ կռվելու ադրբեջանական ուժերի կողքին։ Եվ այդ արտաքին քաղաքականությունն ակնհայտորեն թշնամական է Իսրայելի նկատմամբ։ Էրդողանի ամուր աջակցությունը ՀԱՄԱՍ-ին և նրա երկիմաստ սպառնալիքները Իսրայելի նկատմամբ ընդգծում են Անկարայի հետագա հզորացման վտանգները:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Հայաստանը, մինչդեռ, նորաստեղծ ժողովրդավարություն է, որը փորձում է կտրվել ռուսական կախվածությունից և շարժվել դեպի Արևմուտք: «Զանգեզուրի միջանցքը» գրավելու փորձը սպառնում է ապակայունացնել այս ամենը՝ Հայաստանին հետ մղելով Մոսկվայի ուղեծիր և ուժեղացնելով երկրի ներսում հակաարևմտյան ուժերը՝ ևս մեկ զարգացում, որը Իսրայելը չպետք է ողջունի։

«Այս միջանցքի կորուստը կկործանի նաև Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ ազդանշան տալով մյուս ավտորիտար ռեժիմներին, որ ավելի թույլ հարևանների դեմ ագրեսիան կմնա անպատիժ»,- ասվում է հոդվածում՝ հավելմամբ, որ «Զանգեզուրի միջանցքի» գրավումը խիզախություն կտա Թուրքիային և նոր մարտահրավերներ կստեղծի ՆԱՏՕ-ի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանային դերակատարների համար, ինչպիսին Իսրայելն է: Բացի այդ, Թուրքիայի գործողություններն այստեղ մարտահրավեր են նետում նաև տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերին։

Հոդվածագիրները նշում են, որ «Զանգեզուրի միջանցքը» նաև ռազմավարական նշանակություն ունի իրանցիների համար՝ ապահովելով դեպի Հայաստան առևտրի, ճանապարհորդության և մշակութային փոխանակման կարևոր ուղի: Թեև Իրանին Հայաստանից կտրելը ոմանց համար կարող է ձեռնտու թվալ, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը դժվար թե հավերժ գոյատևի: Իրանական ավելի չափավոր կառավարությունն ապագայում, հավանաբար, կձգտի վերաինտեգրվել համաշխարհային հանրությանը, և մուտքը Հայաստան կարող է կարևոր լինել:

«Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա «Զանգեզուրի միջանցքի» գրավմանն ամեն կերպ աջակցելը կանցնի վտանգավոր սահմանը։ Իսրայելը պետք է ընդդիմանա այս քայլին՝ հավասարակշռելով Ադրբեջանի հետ իր ռազմավարական դաշինքը և թուրքական ազդեցության դեմ իր սկզբունքային դիրքորոշումը: Հաշվի առնելով, թե ինչպես է Թրամփը կառավարում Անկարան, իսկ Իսրայելը շփվում Բաքվի հետ, հիմարությունից կարելի է խուսափել»,- ասվում է հրապարակման մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի