Ովքեր են Հայաստանից արտահանձնվել Թուրքիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
Բոլորը

Թուրքական լրատվամիջոցներում տեսանյութ է հրապարկվել, որտեղ թուրք հատուկ ջոկատայինները տեղափոխում են այսօր Հայաստանից արտահանձնված երկու անձի։

Daily Sabah-ը հայտնել է նրանց անունները՝ Էրքան Յըլմազ և Իբրահիմ Կայմակ։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան ասել է, որ Յըլմազը վերջին 15 տարիների ընթացքում ազատության մեջ է եղել, Թուրքիայի տարածքում 43 առանձին ձերբակալման օրդեր է ստացել և վերջին 14 տարվա ընթացքում Ինտերպոլի ամենահետախուզվողների ցուցակում է։

Քայմակը փախուստի մեջ է եղել վերջին վեց տարիների ընթացքում՝ փախչելով Թուրքիայի կողմից տրված 10 ձերբակալման օրդերից և մեկ տարի առաջ տրված ձերբակալության միջազգային օրդերից:

Նախարարը սոցիալական ցանցերում կատարած գրառման մեջ նշել է, որ արդարադատության և ներքին գործերի նախարարությունների ջանքերը հանգեցրել են նրանց ձերբակալություններին Հայաստանում և հետագայում արտահանձնելուն։ Երլիկայան շնորհակալություն է հայտնել Հայաստանի արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցին երկու տղամարդկանց ձերբակալման և արտահանձնման գործում համագործակցության համար։

«Թուրքիան և Հայաստանը լարված հարաբերություններ ունեն վերջինիս անկախացումից հետո՝ Խորհրդային Միության փլուզումից հետո։ Վերջին տարիներին երկու երկրները քայլեր են ձեռնարկել կարգավորման ուղղությամբ, թեև գործընթացը դանդաղ է ընթանում: Երկու երկրների միջև արտահանձնման նման գործընթացները հազվադեպ են»,- գրել է լրատվամիջոցը։

Ավելի ուշ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ բարձր է գնահատում այս հարցում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը։