Մեծ Բրիտանիան 100-ամյա գործընկերության շրջանակում կարող է ռազմաբազաներ տեղակայել Ուկրաինայում

Լուրեր

10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
Բոլորը

Մեծ Բրիտանիան կուսումնասիրի Ուկրաինայում ռազմաբազաների և պաշտպանական ենթակառուցվածքների տեղակայման հարցը։ Այս մասին է վկայում երկու երկրների 100-ամյա գործընկերության մասին հռչակագիրը, որի տեքստը հրապարակել է բրիտանական կառավարությունը։а

«[Համաձայնագրի] մասնակիցները կքննարկեն Ուկրաինայում պաշտպանական ենթակառուցվածքների տեղակայման և պահպանման տարբերակները, ներառյալ` ռազմաբազաները, նյութատեխնիկական պահեստները, ռազմական տեխնիկայի պահեստները և ռազմական ռեզերվային պաշարները: Այդ օբյեկտները կարող են օգտագործվել ռազմական լուրջ սպառնալիքի դեպքում մեր սեփական պաշտպանական ներուժն ուժեղացնելու համար»,- ասվում է փաստաթղթում։

Համաձայնագրում կա նաև կետ, որում նշվում է, որ Լոնդոնը Կիևին կտրամադրի տարեկան առնվազն 3 միլիարդի չափով ռազմական օգնություն մինչև 2030-2031 թվականները՝ «այնքան, որքան պահանջվում է Ուկրաինային աջակցելու համար»:

Բացի այդ, փաստաթղթում խոսվում է «հեռահար հարվածային հնարավորությունների, ինտեգրված հակաօդային և հակահրթիռային պաշտպանության և համալիր սպառազինությունների պաշարների» ոլորտում համագործակցության խորացման մասին։

Ուկրաինան և Միացյալ Թագավորությունը գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել հունվարի 16-ին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի Կիև կատարած այցի ժամանակ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ փաստաթուղթը փակ հատված է պարունակում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի