Էրդողանի նախագահության նոր ժամկետը «մեր օրակարգում է». Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակ

Լուրեր

07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի համար նոր ժամկետում պաշտոնավարելու համար ճանապարհ հարթելը «մեր օրակարգում է»։ Այս մասին հայտարարել է երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակը՝ հավելելով, որ կարևոր գործոն է այն՝ արդյո՞ք ժողովուրդը դա ուզում է, գրում է Reuters-ը։

Էրդողանը՝ ժամանակակից Թուրքիայի ամենաերկարակյաց ղեկավարն է, իշխանության ղեկին է ավելի քան երկու տասնամյակ․ սկզբում՝ որպես վարչապետ, իսկ հետո՝ նախագահ: Թուրքիայի նախագահի պաշտոնավարման ժամկետի սահմանափակման համաձայն՝ սա Էրդողանի պաշտոնավարման վերջին ժամկետն է, եթե չլինեն սահմանադրական փոփոխություններ կամ խորհրդարանն արտահերթ ընտրություններ չնշանակի։

ԱԶԿ խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է՝ կուսակցությունն ուրախ է, որ հարցը մտել է օրակարգ։

«Սա մեր օրակարգում է, մենք կնայենք ձևաչափին։ Քաղաքականության մեջ տարին շատ կարճ ժամանակ է, օրը՝ շատ երկար։ Կարևոր է, որ մեր ժողովուրդը դա ցանկանա։ Երբ նայում ենք մեր շուրջը կատարվող իրադարձություններին, ամեն առիթով երևում է, թե որքան կարևոր է մեր նախագահի գիտելիքն ու քաղաքական կամքը մեր երկրի համար»,- հայտարարել է նա։

Նոյեմբերին MHP-ի առաջնորդ Դևլեթ Բահչելին հանդես էր եկել սահմանադրական փոփոխություններ անցկացնելու գաղափարով, որը թույլ կտա նախագահին կրկին մասնակցել 2028 թվականին նշանակված ընտրություններին:

Սահմանադրական փոփոխությունը կարող է դրվել հանրաքվեի, եթե դրան աջակցեն 600 տեղանոց խորհրդարանի 360 պատգամավորներ։ Արտահերթ ընտրությունների համար նույնպես անհրաժեշտ է 360 պատգամավորի աջակցությունը։ ԱԶԿ-ն ու նրա դաշնակիցներն ունեն 321 մանդատ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի