Էդուարդ Հակոբյանը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանին

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանին՝ նշելով, որ նրա փորձառությունը և բարձր պրոֆեսիոնալիզմը կնպաստեն համակարգի բարեփոխումներին և ինստիտուցիոնալ զարգացմանը։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

«Ամփոփելով աշխատանքային տարին և անդրադառնալով առաջիկա անելիքներին` ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ վճռական է տրամադրված բարեփոխումների ընթացքը շարունակելու հարցում:

Բարձր գնահատելով ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արթուր Մանուկյանի երկարամյա ծառայությունը և նշանակալի ներդրումը համակարգի բարեփոխումների ու զարգացման գործում` ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն Արթուր Մանուկյանին պարգևատրել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալով՝ «Մաքսային ծառայության մասին» և «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքներով սահմանված հարկային և մաքսային մարմինների խնդիրների իրականացման, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում զգալի ավանդ ունենալու համար։

Էդուարդ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Մանուկյանին՝ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում դրսևորած բարձր պատասխանատվության և արդյունավետ համագործակցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։