Պետք չէ զարմանալ՝ ընտրողների ցուցակներում մահացածների անուններ տեսնելիս. Մնացական Բիչախչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
Բոլորը

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ ոստիկանությունը հրապարակել է ընտրողների նախնական ցուցակները, ըստ որոնց սեպտեմբերի 3-ի դրությամբ ընտրողների թիվը կազմել է 850.124, վերջնական ցուցակների հրապարակման դրությամբ այն նվազել է՝ հասնելով 848.343-ի։

Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: «Ընտրողների վերջնական ցուցակներում ընդգրկված են նաև 7741 անձինք, որոնք ՀՀ քաղաքացիներ չեն: Ընտրողների նվազման հանգամանքը պայմանավորված է ինչպես հաշվառման հասցեների փոփոխությամբ, այնպես էլ մահացություններով, որոնք դուրս են բերվել ընտրողների ռեգիստրից՝ բնականաբար նրանց անձնագրերը անվավեր ճանաչելով»,- պարզաբանեց Մնացական Բիչախչյանը:

Ոստիկանության պաշտոնյան հիշեցրեց, որ մինչև ընտրողների ցուցակների հրապարակումը ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանձարարել էր այցելել քաղաքացիների բնակարաններ՝ ընտրողների ցուցակների ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար:

«Այդ ընթացքում ոստիկանների կողմից հայտնաբերվեցին 614 մահացած անձանց տվյալներ, որոնք հանված չէին պետական ռեգիստրից: Դրանք հիմնականում այն քաղաքացիներն էին, որոնք մահացել են օտարերկրյա պետություններում և մահվան մասին տեղեկատվությունը իրավասու մարմիններին հասու չեն եղել»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:

Մեր հարցին՝ ցուցակներում քաղաքացիները կարո՞ղ են հանդիպել իրենց մահացած մտերիմների, ծանոթների կամ հարևանների անուններին, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետն ասաց՝ այո:

«Հանրությունը պետք է մեկընդմիշտ իր մեջ ունենա այն գիտակցումը, որ այդ մահացած անձանց տվյալները ոստիկանությունը չի խցկում ընտրողների ցուցակներ, այդպիսի բան չկա և չի կարող լինել, դա կլիներ հանցագործություն: Այդ տվյալները պարզապես մնացել են ընտրողների ցուցակներում տարբեր պատճառներով»,- վստահեցրեց Մնացական Բիչախչյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան