«Ծեծից ուշաթափվում էի, սպառնում էր սպանել»․ ՄԻԵԴ-ն ընտանեկան բռնության դեպքով առաջին վճիռն է կայացրել ընդդեմ ՀՀ-ի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

38-ամյա Հասմիկ Խաչատրյանն այսօր դառը ժպիտով է հիշում ամուսնու կողմից ծեծի և խոշտանգման 9 երկար ու ձիգ տարիների մասին։ Ամուսնության հենց առաջին ամիսներից սկսված հոգեբանական և ֆիզիկական բռնությունները Հասմիկին անվերջանալի էին թվում։

Կնոջ խոսքով՝ հոգեբանական բռնությանը կամաց-կամաց հաջորդել էր ֆիզիկականը։  Բռնարար ամուսինը սկսել էր ազատություն տալ բռունցքներին՝ ծեծի անունը «խանդ» դնելով։

Ծեծից և բռնությունից անմասն չէին մնում նաև մանկահասակ երեխաները, ինչին հաջորդում էին զղջման խոսքերն ու խոստումները։ 

Հասմիկի խոսքով՝ 9 տարվա ընթացքում պարբերաբար փախուստի է դիմել տնից, սակայն ամուսնու սպառնալիքներից վախենալով՝ վերադարձել է։ Սպառնալիքն իրական էր համարում․ ինչպես Հասմիկն է ասում՝ ամուսնու ընտանիքը պատահական մարդ չէր՝ Սարգիս Հակոբյանը լայն ճանաչում ունեցող բախտագուշակ Վարսիկի տղան էր։

Ի վերջո, Հասմիկի համբերության բաժակը լցվում է 2013 թվականի մայիսին, երբ  հերթական դաժան ծեծից հետո ուշաթափվում է։ Տան պայմաններում բուժում էր ստանում, երբ դարձյալ բռնության է ենթարկվում ամուսնու կողմից և գիշերով՝ հողաթափերով փախնում է տնից՝ այս անգամ վերջին անգամ։ Բռնությունը տեղափոխվել էր տան պատերից դուրս։

Սակայն Հասմիկն այս անգամ չհանձնվեց և դիմեց դատարան, սակայն ապարդյուն։   Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում ևս որևէ արդյունքի չհասնելուց հետո, Հասմիկը դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ավելի քան 10 տարվա քննությունից հետո՝ ստրասբուրգյան դատարանը նախորդ շաբաթ հրապարակեց վճիռը։

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ նախաքննության և դատավարության ընթացքում Հասմիկն իշխանություններին հայտնել է նախկին ամուսնու սպառնալիքների և բռնությունների մասին՝ խնդրելով պաշտպանել իրեն, սակայն ՀՀ-ն պատշաճ քայեր չի ձեռնարկել։

ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է բռնության ենթարկված կնոջը վճարել 26 000 եվրո փոխհատուցում, որից 24 000 եվրոն՝ ոչ նյութական վնասի, իսկ 2000 եվրոն՝ դատական ծախսերի համար:

Ուշագրավ է, որ Հասմիկին նկատմամբ բռնություն կիրառած բայց չդատապարտված Սարգիս Հակոբյանը հետագայում ծնողներին ծեծի ենթարկելու համար ձերբակալվեց։ Նա կրկին ամուսնացավ․  բռնության ենթարկվելու մասին ահազանգել է նաև երկրորդ կինը։ Հակոբյանն այսօր կալանավորված է։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան