Գերմանիան հայտարարել է, որ Թուրքիան չպետք է պատերազմ մղի Սիրիայի քրդական խմբավորումների դեմ

Լուրեր

07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Գերմանիան նախազգուշացրել է Թուրքիային Սիրիայի հյուսիսում քրդական զինված խմբավորումների դեմ ռազմական գործողություններն ուժեղացնելու հետ կապված՝ երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ իսլամիստ ապստամբները տապալեցին Սիրիայի երկարամյա նախագահ Բաշար Ասադին, գրում է AFP-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալ ուրբաթ ասել է, որ ժամանակն է ոչնչացնել «ահաբեկչական» խմբերը, որոնք վտանգ են ներկայացնում Սիրիայի գոյատևման համար, մասնավորապես, «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադիստներին և քուրդ զինյալներին:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը զգուշացրել է, որ Թուրքիայի կողմից քրդական խմբավորումների դեմ պատերազմ «չպետք է տեղի ունենա»՝ ասելով, որ, ի վերջո, դա կարող է հզորացնել «ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին»:

«Դա անվտանգության սպառնալիք կլինի Սիրիայի, բայց նաև Թուրքիայի և մեզ համար Եվրոպայում»,- ասել է Բերբոքը Deutschlandfunk-ին։

Թուրքիան ամուր կապեր է պահպանում Սիրիայի նոր առաջնորդների հետ և շարունակում է ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում քրդերի վերահսկողության տակ գտնվող շրջաններում։

Թուրքիան Սիրիայի պաշտպանության ուժերին (SDF) դիտարկում է որպես ահաբեկչական խմբավորում, քանի որ այնտեղ գերակշռում է YPG-ն՝ քրդական խմբավորում, որը, Անկարայի կարծիքով, կապված է PKK-ի զինյալների հետ։ Սակայն ԱՄՆ-ի կողմից աջակցվող ուժը ղեկավարում էր Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ պայքարը 2019 թվականին։

Բերբոքը նաև նշել է, որ «հատկապես քրդերն են հետ մղել ԻԼԻՊ-ին»՝ հիշեցնելով «ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կողմից իրականացված սարսափելի ջարդերը»։

Նա ասել է, որ սիրիական Քոբանի քաղաքը դարձել է «ԻԼԻՊ-ի դեմ քրդերի խիզախ պայքարի խորհրդանիշը»։ Նա զգուշացրել է ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային, որ Սիրիայում տիրող իրավիճակը «չպետք է օգտագործվի քրդերին կրկին դուրս քշելու, նոր բռնություն առաջացնելու համար»։

«Մենք բոլորս պարտավոր ենք ապահովել, որ նոր բռնություն չլինի, նոր արմատական ​​ուժեր չլինեն, մարդիկ վերջապես կարողանան ապահով ապրել տարիներ ձգվող ահաբեկչությունից հետո»,- հայտարարել է Բերբոքը՝ հավելելով, որ «Սիրիայի միասնությունը պետք է պահպանվի»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի