Ես մրցակցության մեջ չեմ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց Փաշինյանը մրցակցության մեջ էր բոլոր ուժերի հետ. Արարատ Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

30 տարի է՝ քաղաքականության մեջ եմ, բայց շատ քիչ եմ տեսել հավասար պայմաններ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով նախընտրական քարոզարշավը՝ հայտարարեց «Երևանցիներ» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը:

«Շատ քիչ եմ տեսել հավասար պայմաններ՝ որպես այդպիսին: Հավասար պայմանների պատրանք մենք տեսել ենք: Առաջարկում եմ դուրս գալ Երևան քաղաք, հաշվել բիլբորդները ու տեսնել մի բան. անկախ նրանից՝ ով է գալիս իշխանության՝ ամենաազնիվը, ամենալավը նույնիսկ, միանգամից տեսնում ենք, որ նրա գովազդային կոմպանիան առնվազն տասն անգամ ավելի հուժկու է, որովհետև օգտագործված են հնարավորություններ, որոնք թեկնածուների մեծամասնությունը միշտ էլ չունի»,- հավելեց Զուրաբյանը:

Ինչ վերաբերում է քարոզչության ընթացքին՝ քաղաքապետի թեկնածուն շատ դրական մի բան է արձանագրել. թե՛ ընտրարշավի մասնակիցները, թե՛ ամբողջ հասարակությունը ներքին համոզում և ցանկություն ունեն, որ այս ընտրությունները լինեն արդար, առանց խախտումների. «Կարծում եմ, որ շատ մոտ ենք նրան, որ այդ ձեռքբերումը մենք Հայաստանում արձանագրենք»:

Եվս մեկ արձանագրում. Երևանի ավագանու ընտրություններին, ըստ Արարատ Զուրաբյանի, մասնակցում են բազմաթիվ թեկնածուներ և քաղաքական միավորներ՝ զուտ փորձարկելու համար իրենց հնարավորություններն ապագա ընտրություններում, պատկերացնելու համար, թե ի՞նչ ձևաչափեր կարող են ստեղծել, ով ինչպես կարող է հանդես գալ:

«Բայց կան նաև մարդիկ, ես այդ թվում եմ, որոնք համոզված են, որ այսօրվա պրոցեսն այսօրվա պրոցես է, և պետք է կենտրոնանալ Երեւանի քաղաքապետի ընտրության վրա: Պետք է գիտակցել, որ Երևանի քաղաքապետը պաշտոնյա է, որը թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքական եւ թե՛ հանրային առումով մի կարևոր գործառույթ ունի. պետք է կազմակերպի կյանքը մի քաղաքի, որում մենք ապրում ենք, որն ունի 2800-ամյա պատմություն և բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն»,- նշեց Արարատ Զուրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: