«Իմ մարդ» չունեմ․ Արսեն Թորոսյանն՝ արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնում Ստեփան Դանիելյանի նշանակման մասին

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի կիսում տեսակետը, որ Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար քննություն տված և չանցած Սամվել Դանիելյանն իր մարդն է։

««Իմ մարդ» չունեմ և կադրերին ընտրում եմ միայն մասնագիտական հատկանիշներով»,- ի պատասխան Factor.am-ի հարցին՝ նախարարի պատասխանը փոխանցել է նրա մամուլի խոսնակ Լիաննա Եղիազարյանը։

Նախարար Թորոսյանը նաև նշել է, որ  Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար կհայտարարվի նոր մրցույթ, քանի որ կայացած մրցույթում հաղթող թեկնածու չի եղել:

«Առաջիկա օրերին կհայտարարվի նոր մրցույթ, որին կարող են մասնակցել մրցույթի պահանջներին համապատասխանող անձինք: Առողջապահության նախարարության ենթակա բուժհիմնարկների ղեկավարների մրցույթների ազատ, արդար և օբյեկտիվ անցկացումը իմ հստակ դիրքորոշումն է` անկախ մամուլում տեղ գտնող որոշ անառողջ ու անհիմն մեկնաբանություններից»,- ասված է մեզ տրված պատասխանում։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնի շուրջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշումների արդյունքում լարված կրքերը դեռ չեն հանդարտվում: Նախօրեին պարզ դարձավ, որ արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվելու: Իսկ ահա սեպտեմբերի 19-ի կայացած մրցույթում հաղթող թեկնածու չի եղել: