Վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ

Լուրեր

26.06.2026 | 10:40
Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերում
26.06.2026 | 10:25
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի, վիրավորները` 4300-ի
26.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.06.2026 | 10:03
ՌԴ-ն ամբողջությամբ սահմանափակել է ձկնամթերքի մատակարարումը Հայաստանի բոլոր ձեռնարկություններից
26.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 26-ի դրությամբ
26.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.06.2026 | 08:14
ԱԱ-2026. ԱՄՆ-ը պարտվեց գոլառատ խաղում, Ավստրալիան փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 04:58
ԱԱ-2026. Նիդերլանդներն ու Ճապոնիան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
Բոլորը

Դեկտեմբերի 5-ի գիշերը՝ ժամը 2.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքով՝ 24-ամյա, որովայնի վնասվածքով՝ 21-ամյա և կրծքավանդակի կտրած-ծակած արնահոսող վնասվածքով՝ 27-ամյա երեք երիտասարդ: Երեքի առողջական վիճակն էլ գնահատվել է ծանր: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Կոտայքի մարզի վարչության, ինչպես նաև Նաիրիի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Աշտարակի խճուղու հասցեներից մեկի մոտ մի խումբ երիտասարդների միջև պարզաբանումը վերածվել է վիճաբանության ու ծեծկռտուքի, որի ընթացքում էլ Երևանի 27-ամյա բնակիչը դանակով հարվածներ է հասցրել 24-ամյա և 21-ամյա երիտասարդներին, իսկ 21-ամյա երիտասարդն էլ դանակահարել է 27 տարեկանին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երևանի 27-ամյա բնակիչն ու եղբայրը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի հանգամանքները պարզելու և մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են»,- ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: