Վրաստանում ուժայինները խուզարկություններ են անցկացնում ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում․ ձերբակալվածներ կան

Լուրեր

07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանում ոստիկանները խուզարկություններ են իրականացնում ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում։ Այս մասին հայտնել են «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը և Tbilisi life  տելեգրամ ալիքը, փոխանցում է Current time-ը։

Մասնավորապես, ոստիկանները մտել են «Ախալի», «Դրոա», «Գիրչի» կուսակցությունների գրասենյակներ, ինչպես նաև «Միասնություն-Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության երիտասարդական կազմակերպության գրասենյակ։ Ձերբակալվել են ընդդիմադիր «Ախալի» կուսակցության հիմնադիրը, «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդ Նիկա Գվարամիան և կոալիցիայի անդամ Գելա Խասայան։

«Ոստիկանությունը խուզարկություններ է անցկացնում մի քանի կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գրասենյակներում։ Սա ընդդիմությանը վախեցնելու փորձ է»,- հայտարարել է «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդներից Նիկա Մելիան։

Ըստ նրա՝ իշխանությունների նման գործողությունները կհանգեցնեն Վրաստանում բողոքի ցույցերի ընդլայնման։

Նշենք, որ զանգվածային բողոքի ցույցերը Վրաստանում վերսկսվել են նոյեմբերի 28-ից՝ այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Թբիլիսին մինչև 2028 թվականի վերջը հրաժարվում է ԵՄ անդամակցության բանակցություններից ու եվրոպական դրամաշնորհներից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի