Վարորդներ vs քաղաքապետարան. Երևանի տրանսպորտային համակարգում ճգնաժամ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 09:32
Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
Բոլորը

Վաղ առավոտից քաղաքացիները մնացել էին կանգառներում․ բազմաթիվ ավտոբուսներ այսօր դուրս չեն եկել երթուղի, քանի որ վարորդները գործադուլ են անում։ Ավտոբուսի պարկում հավաքված վարորդները գործադուլի մի քանի պատճառներ են նշում, գլխավոր, սակայն, աշխատավարձերի բարձրացումն է։ Քաղաքային իշխանությունը, մինչդեռ, այս ամենը շանտաժ է որակում։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պնդում է՝ Տիգրան Ավինյանը աշխատավարձը 150 հազար դրամով բարձրացնելու խոստում չի տվել, վարորդներին ասել են, որ աշխատավարձի հարցին անդրադառնալու են՝ ըստ տոմսային համակարգի ներդրման, ըստ ստվերի կրճատման և ըստ առկա ծախսերի։ Վարորդների խոսքով՝ այստեղ էլ խնդիր կա, ժամավճարը հաշվել են ամսվա կեսից։

Ցերեկվա ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից կամ քաղաքային իշխանությունից որևէ մեկը չէր հանդիպել վարորդների հետ, նրանց հետ պահանջները չէր քննարկել։

Արդեն կեսօրին հայտարարվեց՝ 18 վարորդ ազատվել է աշախատանքից։ Քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը բացատրել է՝ ազատման հիմքն այն է, որ եթե աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող է կրել նյութական վնաս, գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը։ Մինչ այս հայտարարությունը՝ վարորդները պատմում էին, որ երբ ասել են՝ գործադուլ կանենք, պատասխան է հնչել՝ ազատման դիմում գրեք:

Ինչո՞ւ է քաղաքային իշխանությունն անտրամաբանական համարում վարորդների՝ աշխատավարձը բարձրացնելու պահանջները․ Սուրեն Գրիգոյանի կարծիքով՝ այդ պահանջը ստվերի վերացման հետևանք է, քանի որ նրանք այլևս կողմնակի եկամուտ չեն ստանում ուղևորներից առձեռն գումար վերցնելով։

Քաղաքային իշխանությունը զգուշացնում է՝ դիմելու է պատկան մարմիններին՝ վարորդների արարքներին պատշաճ քրեաիրավական գնահատական տալու նպատակով։ Սուրեն Գրիգորյանն արդեն իսկ հանցագործության մասին հաղորդում է ներակայացրել Գլխավոր դատախազություն։

Քաղաքապետարանից հիշեցնում են՝ վարորդների 15 օրվա աշխատավարձն առանց հարկերի 401,500 ՀՀ դրամ է՝ «MAN»-ի դեպքում, 309,500 ՀՀ դրամ՝ «Zhong Tong»-ի, իսկ 219,500 ՀՀ դրամ՝ «Gazel City»-ի դեպքում։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն օրվա ընթացքում չհանդիպեց բողոքի ակցիա իրականացնող վարորդների հետ, չլսեց նրանց պահանջները, միայն Ֆեյսբուքում ներողություն խնդրեց երևանցիներից ստեղծված իրավիճակի համար՝ շեշտելով, որ շանտաժի չեն տրվելու և կոմպրոմիսի չեն գնալու, իսկ կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության։

Մինչ վարորդներն ու քաղաքային իշխանությունները հեռակա բանավիճում են, քաղաքացիները չգիտեն՝ ինչպես տուն հասնել, քանի որ օրվա ընթացքում ավտոբուսների մեծ մասն այդպես էլ երթուղի դուրս չեկավ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան