ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը

Լուրեր

06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
Բոլորը

Այսօր օրենքով սահմանված կարգով նշանակվել է ԲԴԽ նախագահի ընտրություն, որի արդյունքում ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը՝ 7 կողմ ձայներով: Այս մասին տեղեկացնում է Դատական իշխանությունը:

Հիշեցնենք` Factor TV-ն ավելի վաղ գրել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո տեղեկություններ էին շրջանառվում որպես Խորհրդի հաջորդ նախագահ Վճռաբեկ դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանի թեկնածության մասին, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ազգականն է։ Խորհուրդը բաղկացած է 5 դատավոր անդամներից, որոնք ընտրվում են Դատավորների ընդհանուր ժողովի կողմից և 5 գիտնական անդամներից, որոնց ընտրում է Ազգային ժողովը։ Դատական օրենգրքի համաձայն՝ խորհուրդն իր կազմից ընտրում է նախագահ` հաջորդաբար Ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից: Այսինքն՝ եթե խորհրդի նախագահը մինչև այժմ Ազգային ժողովի կողմից ընտրված Կարեն Անդրեասյանն էր, ապա հաջորդ նախագահը պետք է լիներ Ընդհանուր ժողովի կողմից ընտրված դատավոր անդամ։

Այս պահին խորհրդի կազմում դատավոր անդամներ են Արմեն Դանիելյանը, Մերի Համբարձումյանը, Էդգար Հովհաննիսյանը, Քրիստինե Մկոյանը և Արթուր Աթաբեկյանը։

Բացի այդ՝ անդրադարձել ենք նաև այն հարցին, որ Աթաբեկյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելիս ԲԴԽ-ի աշխատակազմ Դատական դեպարտամենտը ԲԴԽ անդամի ընտրության վերաբերյալ ծանուցագրեր է ուղարկել միայն Սնանկության դատարանի դատավորներին՝ թեև պարտավոր էր ծանուցել ԲԴԽ անդամի համար օրենքով սահմանված չափանիշներին համապատասխանող այլ դատավորներին ևս։

Արաքս Մամուլյան