Վրաստանում ԵՄ դեսպանն ափսոսանք է հայտնել անդամակցությունից հրաժարվելու՝ Թբիլիսիի որոշման կապակցությամբ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Կարծում եմ՝ այսօր բոլորս արթնացանք միանգամայն նոր իրականությունում։ Լսել ենք պարոն Կոբախիձեի (Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե) հայտարարությունը, որ Վրաստանը շահագրգռված չէ ինտեգրվել ԵՄ-ին առաջիկա 4 տարիների ընթացքում։ Իհարկե, այս ամենը  չափազանց տխուր է։ Այս մասին  հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին՝ մեկնաբանելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ես հպարտանում էի նրանով, որ Եվրամիությունը բացեց իր դռները Վրաստանի առաջ, մենք Վրաստանին շնորհեցինք ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ, և այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ակնհայտորեն հակասում է Վրաստանի նախորդ կառավարության, Վրաստանի բոլոր նախկին կառավարությունների քաղաքականությանը, ինչպես նաև հակասում է Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնության ցանկություններին»,- ասել է ԵՄ դեսպանը։

Միաժամանակ, նա նշել է, որ Վրաստանն անկախ, ինքնիշխան երկիր է և «Վրաստանն է որոշում՝ ցանկանում է նա հետևել եվրաինտեգրման ճանապարհին»։

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ երկիրը հրաժարվում է ԵՄ անդամակցության բանակցություններից և եվրոպական դրամաշնորհներից մինչև 2028 թվականը։

Ավելի վաղ Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել՝ կոչ անելով չճանաչել Վրաստանում հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի