Խոսքի ազատության բարելավում, հավաքների ոլորտում՝ վատթարացում․ «ՔՀԿ չափիչ 2024»-ի արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խոսքի ազատության ոլորտում որոշակի բարելավում, հավաքների ազատության ոլորտում՝ վատթարացում․ «ՔՀԿ չափիչ Հայաստան 2024» ուսումնասիրության արդյունքներով Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջավայրի ընդհանուր գնահատականը չի փոխվել՝ առավելագույն 7-ից 4,8 միավոր: Ցուցանիշները 11 ոլորտներից 9-ում նույնն են մնացել, փոխարենն էական ազդեցություն են ունեցել այս տարեսկզբից անցկացված բողոքի ակցիաները և հանրահավաքները։

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջավայրի հետազոտություններն իրականացվում են 2019 թվականից։

Հետազոտությունն իրականացրած Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը շեշտում է՝ արդեն 4 տարի է՝ ոչ միայն ուսումնասիրություն են իրականացնում, այլև դրա հիման վրա գնահատականներ են կարողանում տալ և համեմատություն անցկացնել նախորդ տարիների հետ։

Հետազոտություն իրականացրած խմբի անդամ Տաթևիկ Ղարիբյանի թեև նշում է, որ Ոստիկանության Գվարդիայի մասին օրենքի ընդունումը դրական կարող է ազդել, քանի որ դրա հիմնական գործառույթներից է լինելու հավաքի մասնակիցների իրավունքների պաշտպանությունը, այնուամենայնիվ, շեշտում է՝ այս տարի ոստիկանների կողմից բավականին բիրտ ուժ գործադրվեց հավաքների մասնակիցների և լրագրողների նկատմամբ։

«Պետական մարմինները բոլոր իրավական ակտերի նախագծեր ունենալուց դրանք նախապես կհամաձայնեցնեն Անձնական տվյալների պաշտպանության գործակալության գրասենյակի հետ»,- նման առաջարկություն է ներկայացնում հետազոտության անդամ Էլինա Գյուրջյանը։

ԹԻՀԿ ղեկավար Սոնա Այվազյանը Իրավական նախագծերի ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքում մի շարք կարևոր փոփոխություններ է առաջարկում։

2019 թվականից ի վեր ուսումնասիրված 11 ոլորտներից ամենացածր միավորը մշտապես պետություն-ՔՀԿ համագործակցությանն է բաժին ընկել։ Ավելին, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը բարձրաձայնում է նաև հասարակական կազմակերպությունների նկատմամբ պետության կողմից խտրական վերաբերմունքի մասին։

Մոտ 40 կետից բաղկացած առաջարկությունների ցուցակում այս հարցին ևս անդրադարձ է կատարվել։

Հայաստանում ՔՀԿ միջավայրի ամենաբարձր գնահատականներն ունեցող երեք ոլորտները գրեթե նույնն են, ինչ նախորդ տարիներին՝ միավորումների ազատություն 5,7 միավոր, ֆինանսավորման մատչելիություն՝ 5,3 և խաղաղ հավաքների ազատություն՝ 5,3 միավոր, իսկ ամենացածր գնահատված ոլորտներն են պետություն-ՔՀԿ համագործակցությունը՝ 4,0 միավոր, պետական աջակցությունը՝ 4,1 միավոր, պետության կողմից պաշտպանության պարտականությունը՝ 4,5 միավոր և թվային իրավունքները՝ 4,5 միավոր:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան