Ոստիկանությունը զգուշացնում է՝ տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս

Լուրեր

06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ կեղծ փաստաթղթեր պատրաստելու կամ օգտագործելու կասկածանքով վարորդ է ձերբակալվել։

«Նոյեմբերի 26-ի երեկոյան մայրաքաղաքի պարեկները կանգնեցրել են մի մեքենա: Ստուգման ընթացքում ուղևորը իրավապահներին է ներկայացրել կարմիր ու կապույտ կազմերով վկայականներ:

Կեղծ փաստաթղթեր պատրաստելու կամ օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային բաժին, իսկ կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Եվ սա միակ դեպքը չէ:

Վերջերս նկատվում է մի երևույթ, երբ պարեկները կանգնեցնում են խախտում կատարած մեքենա, իսկ վարորդը, վարչական պատասխանատվությունից խուսափելու համար, ցույց է տալիս ինչ-ինչ փաստաթղթեր, որոնք, իբր, իրեն տալիս են արտոնություն:
Ոստիկանությունը զգուշացնում է, որ տարատեսակ վկայականները` տրված պետական, թե այլ կառույցի կողմից, վարորդին չեն տալիս որևէ արտոնություն: Իսկ եթե պարզվի, որ վկայականը կեղծ է, ապա դրա համար արդեն քրեական օրենսգրքում կա համապատասխան հոդված»,- ասված է հաղորդագրության մեջ: