Երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել. «Իմ քայլ»-ի ցուցակով պատգամավորի թեկնածու եղած դատավորը բացարկ չհայտնեց Քոչարյանի և մյուսների գործով

Լուրեր

06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
Բոլորը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստին 2 ժամ քննարկվում էր դատավոր Սարգիս Պետրոսյանին բացարկ հայտնել չհայտնելու հարցը:

Պաշտպանները պնդում են, որ բացարկի հիմքեր կան դատավորին, սակայն այս փուլում ներկայացնել չեն կարող. իրենց վստահորդները մեղադրյալի, այսինքն` վարույթի մասնավոր մասնակցի դատավարական կարգավիճակ չունեն, իսկ բացարկ կարող են հայտնել վարույթի մասնակիցները:

Փաստաբան Արամ Վարդևանյանը, այն բանից հետո, երբ հրավիրվել է դատական նիստին, «հրավիրված փաստաբան Արամ Օրբելյան» մակագրությամբ բացարկի միջնորդություն է ներկայացրել դատարանին, որում նշել է դատավոր Սարգիս Պետրոսյանի` 2018 թվականին «Իմ քայլ»-ի ցուցակով պատգամավորության թեկնածու լինելու հանգամանքը:

Հիշեցնենք, որ Քոչարյանի գործը Սարգիս Պետրոսյանին մակագրվելուց հետո Factor TV-ն պարզել էր որ դատավոր Սարգիս Պետրոսյանը 2018-ին « Իմ քայլ»-ի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել:

Դատավորի պնդմանը, թե Վարդևանյանն արդեն իսկ բացարկի միջնորդություն ներկայացրել է դատավորին, ուստի այն պետք է քննարկման առարկա դառնա, Վարդևանյանը պնդեց, թե համապատասխան փուլում է ներկայացնելու այդ միջնորդությունը:

Դատավոր Սարգիս Պետրոսյանը, անդրադառնալով իր` «Իմ քայլ»-ի ցուցակով անցնելու հանգամանքին, նշեց, որ ինքը որպես իրավաբան առաջարկ է ստացել ընդգրկվել ցուցակում, և առաջարկն ընդունել է, սակայն պատգամավոր չի դարձել, ամիսներ անց դադարեցրել է իր անդամակցությունն «Իմ քայլ»-ին:
«Ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել»,- հայտարարեց դատավորը:

«Լո՞ւրջ եք ասում»,- տեղից արձագանքեց Ռոբերտ Քոչարյանը` դիտարկելով, որ « Իմ քայլ»-ի ցուցակով պատգամավորի թեկնածու լինելը քաղաքականությամբ զբաղվել է:

Դատավորը բացարկի վերաբերյալ որոշումը հրապարակելիս նշեց, որ մերժում է Արամ Վարդևանյանի` իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը:

 

Արաքս Մամուլյան